Մենք պիտի անհանգստանալու որևէ բան չունենանք, որովհետև ՔՊ-ի հայտարարությունների 90%-ը վերջում կեղծ է դուրս գալիս, 180 աստիճան հակառակ պատկեր է լինում, իրենց նախընտրական խոստումները նայեք։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք գործ ունենք իսկապես բռնատիրական, ավտորիտար մեթոդներով գործող իշխանության հետ, բայց եթե ընդդիմությունը չունի վարկանիշ, որևէ սպառնալիք իրենց չի ներկայացնում 0% հեղինակություն ունի, իրենք ինչի՞ են անընդհատ այդ ընդդիմությունից խոսում։ Ի՞նչն է իրենց անհանգստացնում։ Զրո ազդեցություն ունեցող ուժերի մասին էդքան նվիրո՞ւմ են ժամանակի մեծ մասը, ճեպազրույցների, հայտարարությունների մեծ մասը։ Եթե իրենք անհանգստանալու բան չունեն, մեծամասնություն էլ չասեմ սահմանադրական մեծամասնություն են վերցնում, սա նման ա էն ուժի վարքագծին, որը սահմանադրական, այսինքն 70% ա գնում վերցնի։ Եթե 70% են վերցնում, Գյումրու սցենարից, օրինակ, ինչի՞ են վախենում։ Գյումրու սցենար չի կարող լինել, եթե իրենք 70% են»,- ասաց նա։
«Հրապարակ»-ը գրում է, որ հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են 10 մարզի 19 համայնքում, այդ թվում՝ Լոռու Ստեփանավանում, որն իշխանությունների, հատկապես ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի և Արփի Դավոյանի համար կարևոր է։ Թերթի համաձայն, ՔՊ-ն հունիսի 7-ին այստեղ պարտվել է...
«Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնասյունը իշխանությունների իրական տարանջատումն է, անկախ արդարադատությունը և հանրային ինստիտուտների փոխադարձ հակակշռումը։ Երբ պետական ապարատն ու օրենսդիր համակարգը ծառայեցվում են մեկ քաղաքական ուժի կամ...
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն փակել է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Մանուչարյանը, հիշեցնենք, իրավապահների թիրախում հայտնվեց Բերդ համայնքի ընտրություններից առաջ, սակայն նրա...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը դեռ օգոստոսին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար Դավիթ Համբարյանը նպատակ ունի աշխատանքից ազատել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանին։ Երեկ արդեն Խաչիկյանին ազատել են աշխատանքից։ «Ժողովուրդ» օրաթերթի...
«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատմամշակութային կոթողների ոչնչացումն ու յուրացումը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու համար։ «Փաստ» օրաթերթի...