ՔՊ ղեկավարի եղբոր գործով նոր սկանդալ․ ո՞վ է տեղեկանքով փրկել Կոնջորյանին. «Ժողովուրդ»

19 Մարտի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի գործը նոր հարցերի առաջ է կանգնեցրել իրավապահ համակարգին։ Խնդիրը միայն այն չէ, որ վարորդական իրավունքից զրկված Կոնջորյանը կրկին մեքենա է վարել ու կանգնել դատարանի առաջ։ Խնդիրն այն է, որ նախկինում դատապարտված Ավետ Կոնջորյանի քրեական վարույթում հայտնվել է «դատվածություն չունենալու» մասին տեղեկանք, ինչն էլ թույլ է տվել գործը հանգուցալուծել ավելի մեղմ տարբերակով՝ համաձայնությամբ տուգանքով։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 19-ին գրել էր, որ Ավետ Կոնջորյանը, 2025 թվականի հուլիսի 7-ից մինչև 2026 թվականի հուլիսի 7-ը վարորդական իրավունքից զրկված լինելով, նույն տարվա հոկտեմբերի 15-ին Աբովյանում կրկին մեքենա է վարել և կանգնեցվել պարեկների կողմից։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել և նշանակել 375 հազար դրամ տուգանք՝ մեկ տարվա ընթացքում վճարելու իրավունքով։

Սակայն երեկ «Ազատությունը» հրապարակեց առավել ուշագրավ հանգամանք․ Ավետ Կոնջորյանը դեռ 2010 թվականին դատապարտված է եղել, բայց նոր գործի նյութերում հայտնվել է տեղեկանք, ըստ որի՝ նա դատվածություն չունի։ Հենց այդ հանգամանքն էլ հնարավորություն է տվել կիրառել «համաձայնությամբ տուգանք» կարգավորումը, որը վերաբերում է առաջին անգամ հանցանք կատարած անձանց։

Ամենասկանդալայինը պետական մարմինների հակասական պատասխաններն են։ ՀՀ ոստիկանությունը պնդում է, թե նման տեղեկանք Քննչական կոմիտեին չի տվել, մինչդեռ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ այն ստացել է հենց ՆԳՆ համակարգից։

Այսպիսով, գլխավոր հարցը մնում է օդում՝ ո՞վ է Ավետ Կոնջորյանի գործի նյութերում ներառել այդ տեղեկանքը, և արդյոք այն չի ծառայել իշխանական պատգամավորի եղբորը ավելի խիստ պատասխանատվությունից ազատելու համար՝ օգտահործելով ՔՊ խմբակցության ղեկավարի դիրքը։

Հիշեցնենք, որ Հայկ Կոնջորյանը նաև առանձնատան թեմայով հայտնվեց սկանդալի մեջ, երբ հետաքննողները պարզեցին, որ Առինջի առանձնատան 1 քմ-ի համար Կոնջորյանը 300 հազար դրամ էր վճարել, մինչդեռ շուկայականում նման գին գոյություն չունի։

Նույն թաղամասում տներ են գնել նաև Հայկ Կոնջորյանի մայրը, քույրը։

Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան և հովանավորչությունը հո պոզ ու պոչով չի լինում»։

Նմանատիպ նյութեր

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 25-ին հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով հյուրին՝ Աննա Գրիգորյանը խոսել է...

Եթե նիստերը դռնբաց լինեին, դատավորները հանրության առաջ ծիծաղելի վիճակում կհայտնվեին․ Լևոն Քոչարյան 

    «Կալանքի նիստերը, ինչպես գիտեք, հիմնականում դռնփակ են անցկացվում։ Մենք երկու կալանքի նիստերի ժամանակ էլ միջնորդել էինք, որ դրանք դռնբաց լինեն։ Առաջին հերթին հայրս էր ցանկանում, որ հանրությունը տեսնի այդ ամենը, բայց երկու...

Սեդրակ Քոչարյանի գործը նույն աբսուրդ գործն է․ ոչ մի բացատրություն՝ թե ինչու նա պետք է լինի կալանքի տակ․ Լևոն Քոչարյան 

  «Ակնհայտ է, չէ՞, որ հորս կալանքը, եղբորս կալանքը և այս ամենը մեկ շղթայի մաս են՝ կրկին ճնշում գործադրելու, ճնշումն ավելի մեծացնելու և հույս ունենալու, որ դա ինչ-որ արդյունք կտա»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին հայտարարեց ԱԺ...

Դուք սուտասան եք․ Դուք ուզում եք՝ այսքան ստից հետո ժողովուրդը ձեզ հավատա՞․ Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ին 

«Եվ դուք ուզում եք, որ այս իրավիճակում մենք մտածենք, թե կարող ենք մեր կամքով ընտրության գնալ և վստահել, որ ժողովուրդը կորոշի։ Դուք ժողովրդին ընտրելու հնարավորություն չեք տալիս։ 60 հազար մարդ ընտրել էր «Բարգավաճ Հայաստան»-ին։ Ի՞նչ արեցիք։...

Ճիշտ է պատրաստվել արտահերթ ընտրությունների, քան քննարկել «ալիևյան սահմանադրությունը»․ Տիգրան Քոչարյան

Ճիշտ է պատրաստվել արտահերթ ընտրությունների, քան քննարկել «ալիևյան սահմանադրությունը»․ Տիգրան Քոչարյան

Նստել ու քննարկել, թե ՀՀ քաղաքացին որ հոդվածով կարող է զրկվել քաղաքացիությունից, իսկ որ հոդվածով՝ ոչ, նշանակում է մտնել Սահմանադրության «Այո» և «Ոչ»՝ Փաշինյանի երազած օրակարգը։ Պետք է կողմնորոշվել՝ կամ դա «Ալիևի սահմանադրությունն» է (որպես ոլորտի մարդ՝ ասեմ, որ...