ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի թեկնածու Մարիա Կարապետյանի սկանդալները․ «Ժողովուրդ»

21 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ-ն ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիա Կարապետյանի թեկնածությունը։ Եվ այս ֆոնին հիշատակվում են նաև նրա անվան շուրջ նախկինում առաջացած մի քանի աղմկահարույց պատմություններ՝ մասնավորապես նրա մոր անունով սոցիալական ցանցում տարածված հայհոյանքները և ադրբեջանական պատվիրակության՝ Երևանում հյուրընկալության հետ կապված դրվագները։

Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ

2023 թվականի հուլիսին Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան էջի հրապարակումների մեկնաբանություններում «Աիդա Հայրապետյան» անունով օգտահաշվից հայտնվել էին կոպիտ, այդ թվում՝ սեռական բնույթի հայհոյանքներ։ Այդ օգտահաշիվը լրատվամիջոցները ներկայացրել էին որպես Մարիա Կարապետյանի մայր։

Հրապարակված մեկնաբանություններից մեկը, օրինակ, վերաբերում էր Մարիա Կարապետյանի քննադատներից մեկին և պարունակում էր սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորանքներ։ Դրանցից հետո սոցիալական ցանցերում բուռն արձագանք եղավ․ օգտատերերը քննադատեցին ոչ միայն մեկնաբանությունների բովանդակությունը, այլև այն փաստը, որ դրանք, ըստ հրապարակված տվյալների, գրվել էին պատգամավորի մոր անունով։

Մեկնաբանությունների սքրինշոթները տարածող հրապարակումներից մեկը նույնիսկ վերնագրվել էր. «Մարիա Կարապետյանի մայրը մանրամասն պատմում է՝ ինչպես է ունեցել իր դստերը»։

Սակայն այս պատմության ամենակարևոր հանգամանքն այն է, որ Մարիա Կարապետյանը հերքել էր իր մոր՝ այդ մեկնաբանությունների հեղինակ լինելը։ 2023 թվականի հուլիսի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր. «Իմ մայրը նման բառեր չի գրել և առհասարակ նման բառապաշար չունի»։ Կարապետյանը բացատրել էր, որ հնարավոր է՝ որևէ մեկը իր մոր անունով և լուսանկարով կեղծ օգտահաշիվ է ստեղծել։

Արշավ՝ նախկին օմբուդսմենի դեմ

«Դեժավյու» տելեգրամյան ալիքի ներկայացմամբ՝ նախկինում գրել էր, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ հարձակումները և նրա կառույցի ֆինանսավորման կրճատումը նախաձեռնել էր անձամբ Մարիա Կարապետյանը՝ իր ադրբեջանցի ընկերների հորդորով, որոնք կապված են իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հետ։ Ըստ աղբյուրի՝ նպատակ է եղել Թաթոյանին փոխարինել մեկով, ով գերիների և անհետ կորածների հարցը չի գերադասի հայ-ադրբեջանական մերձեցման օրակարգից։

Նույն ալիքը նաև հիշեցնում է, որ ժամանակին հենց Մարիա Կարապետյանն էր Ազգային ժողովի անցագիր տրամադրել տրանսգենդեր անձին, ով աղմկահարույց ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից։

Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում

Ադրբեջանական կապերի մասին հրապարակումներով հանդես է եկել նաև «168 ժամ» պարբերականը՝ անդրադառնալով 2015 թվականին ադրբեջանական Նովրուզի տոնակատարությանը Կարապետյանի մասնակցությանը։

Ըստ ադրբեջանցի Օրխան Նաբիևի՝ յութուբում հրապարակած տեսանյութի՝ պատգամավորը պարել է խարույկի շուրջ և ասել. «Նովրուզի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, թող բարի, առատ տարի լինի, գարնան սկիզբը լավը լինի, համբուրում եմ»։

Լրատվամիջոցը նշում է, որ արևմտյան կառույցներում, մասնավորապես «Rondine Cittadella della Pace» կազմակերպությունում վերապատրաստված և դրա տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված Կարապետյանը խաղաղություն է քարոզում Հայաստանում այն ֆոնին, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հավակնություններ է ներկայացնում հայկական տարածքների նկատմամբ՝ խոսելով նոր պատերազմի մասին։

Ադրբեջանցի պատգամավորների հյուրընկալության պատմությունը

Մարիա Կարապետյանի անվան հետ կապվող մյուս աղմկահարույց պատմությունը վերաբերում է 2022 թվականի փետրվարին Երևան ժամանած ադրբեջանցի պատգամավորներին։ «Եվրանեսթ»-ի շրջանակում Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության անվտանգությունն ու հյուրընկալությունը կազմակերպելու գործընթացում Մարիա Կարապետյանը, որպես հայկական պատվիրակության ղեկավար, հայտարարել էր, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերին պետք է պատշաճ ընդունել։ Մինչդեռ Երևանի ռեստորաններից մեկը հրաժարվել էր ադրբեջանական պատվիրակությանը սպասարկել։

Բողոքի ակցիա՝ պատգամավորի տան մոտ

Իսկ դեռևս 2021 թվականին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել Կարապետյանի բնակության վայրում՝ տարբեր տեղերում փակցնելով նրա լուսանկարը՝ «Այս թաղամասում բնակվում է ԱԺ պատգամավոր, դավաճան Մարիա Կարապետյանը» մակագրությամբ։

Այսօր այդ դրվագները նոր նշանակություն են ստանում՝ հաշվի առնելով, որ Մարիա Կարապետյանին առաջարկվում է ղեկավարել հենց ԱԺ Էթիկայի հարցերի հանձնաժողովը․ մարդ, որ պետք է դատի իր մյուս գործընկերներին, քննարկի նրանց վարքը, էթիկական պարտավորությունները»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ «Ժողովուրդ»

ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում նախօրեին շատ թեժ քննարկվել է հատկապես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին ԱԺ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...

ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. «Ժողովուրդ»

ՌԴ-ում ՀՀ դեսպանին Փաշինյանը հետ է կանչել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը չի շարունակի պաշտոնավարել Մոսկվայում։ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետ կանչել նրան, և իշխանական մեր աղբյուրները վստահեցնում են՝ որոշումն...

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Մայր Աթոռի շնորհավորանքը Վեհափառի ծննդյան օրվա առթիվ․ «Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է: Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով։ Մեր աղոթքն ու...

ՔՊ պատգամավորը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից․ «Ժողովուրդ»

ՔՊ պատգամավորը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է «Իշխանության ստերը» շարքը՝ հանրային հնչեղություն ստացած այն հայտարարությունների մասին, որոնց թվերը կամ հիմնավորումները առնվազն լրացուցիչ բացատրության ու փաստական ապացույցի կարիք ունեն։ Այս անգամ մեր...

Պապիկյանի դեմ բունտ է հասունանում. «Հրապարակ»

Պապիկյանի դեմ բունտ է հասունանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում` ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերն ամենից շատ են զայրացնում հանրությանը, եւ երեկվա միջադեպը, երբ բեռնատարի տակ ընկած զինվորներից մեկը մահացել էր, երկուսի վիճակը շատ ծանր էր, մյուսները վնասվածքներ էին ստացել,...