ՔՊ-ֆիկացում, նիկոլաֆիկացում, թրքաֆիկացում․ «Կարճ ասած»

26 Մայիսի, 2025

Իհարկե զարմանալի չէր, երբ այսօր Երևանում տեղի ունեցած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանի կառավարչի գլխավոր թեման իր սարքած անիրատեսական բուկլետն էր՝ «Խաղաղության խաչմերուկ» վերնագրով։ Մի հատ Վրաստանում շնորհանդես արեց, մի հատ Գերմանիայում շնորհանդես արեց, ուր գնում է՝ դրանից է խոսում․ բայց ոչ մի կետում հետաքրքրություն չկա նախագծի նկատմամբ, ավելի շատ անլրջություն է։ Ամեն անգամ բարձրանալ բեմ ու խոսել ոչ մեկի չհետաքրքրող նախագծից, իմաստը ո՞րն է։ Երկու տարի է՝ Խաղաղության նախագծի բուկլետ եք խզբզել, ձեր բոլոր արտասահմանյան այցերի ու հյուրեր ընդունելու թեման է, ի՞չ կոնկրետ արդյունք ունեք։

Հերթական նվաստացուցիչ բանը տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանը նույն ելույթում հայտարարեց․ «Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ»։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմնագիրը հակասում է ՀՀ շահերին, ես կնախաձեռնեմ հայկական շահերի փոփոխություն։ Եթե սահմանադրությանը հակասում է, ուրեմն հակասում է ՀՀ-ին, այսինքն ոչճ թե սահմանադրությունն է իրականում փոփոխման ենթակա, այլ այդ պայմանագիրը։

Այսօր 40 երկրի 600 ներկայացուցչի առաջ Նիկոլ Փաշինյանը հայտրարում էր, որ ինքը պատրաստ է հանուն Ադրբեջանի հետ պայմանագրի, անել ինչ ուզում են։ Էդ դահլիճում ներկա 40 երկրից և ոչ մեկում, վստահեցնում եմ, այ էսպիսի խոսույթ չէր կարող լինել, չեմ պատկերացնում որևէ պետություն այ էսպես ոտնատակ տա իր մայր օրենքը։

Փաշինյանի ելույթը շատ երկար չէր, բայց ամբողջությամբ հակասությունների կույտ էր։ Մե՛կ ասում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն պատմական շանս կա, բայց ելույթի երկրորդ կեսում ասում է՝ Ադրբեջանը Հայաստանի 60 տոկոսը Համարում է Արևմտյան Ադրբեջան։ Մե՛կ ասում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև, մե՛կ ասում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորում խաղաղություն։ Ասում է՝ ինձ համար միանշանակ է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն։ Դա ասում էիր նաև 2018 թվականին, 2019 թվականին, 2020 թվականի սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ։ Ասում էր Ղարաբաղի խնդիրը չունի ռազմական լուծում, դա միանշանակ է։ Հիմա էլ միանշանակ ասում է․ որ էլ պատերազմ չի լինելու, որովհետև կարծում է՝ եթե ինչ ուզում են՝ տվեց, ինչը ուզում են՝ փոխեց, չի լինելու պատերազմ։

Խաղաղություն մենակ մեզ պետք չէ, Ադրբեջանին էլ է պետք․ իսկ իրենք ի՞նչ են պատրաստ անել հանուն այդ խաղաղության։ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ հող էլ կտամ, սահմանադրություն էլ կփոխեմ, սաղ կանեմ․ ամեն ինչ անում է Ալևի հերթական, եսիմորերորդ պահանջը կատարելու համար։ Ինչո՞ւ, արդյո՞ք խնդիրը մենակ խաղաղության վերնագրով թուղթն է։ Իսկ կարող է Ալիևի ձեռքին ինչ-որ բան էլ կա։ Օրինակ՝ մտքիս գալիս է Արայիկ Հարությունյանի չհրապարակված հարցազրույցը Բաքվում։ Այդ հարցազրույցից անոնս հրապարակվեց, երկու օր հետո սկսվեց Կիրանցի սահմանազատում կոչված պրոցեսը, հողեր, տներ, գյուղի կեսը հանձնվեց Ադրբեջանին։ Ու հարցազրույցը եթեր չգնաց։ Այսպիսի հարցեր կան, որ բացահայտվելու են․ բայց որ Փաշինյանը Ալիևի ցուցումով է շատ բաներ անում, համակարգեր խեղում, որ կարողանա լիարժեք կոնտրոլով իրականացնել, սա էլ ձեզ օրինակները։

Փաշինյանի այսօրվա ելույթն այնքանով է վտանգավոր, որ նա մի ղեկավար է, որի բռի մեջ է ողջ պետական համակարգը, բոլոր անկախ մարմինները։ Չկա անունով անկախ մարմին, որի մի մասը ՔՊ կուսակցությամ անդամները չլինեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին ընտրություններից հետո տասնյակ որոշումներ ԱՄՆ դատախազությունը, դատարանները բեկանել են։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կարո՞ղ է չեղարկել Նիկոլի որևէ որոշում։ Տեսականորեն այո, բայց միայն տեսականորեն։ Պարզ չէ՞, որ գլխավոր դատախազը ոնց կար Նիկոլի օգնական, կապը մնացել է, հարաբերությունները նույնատիպ են՝ ենթակա և աշխատող։ Ուղղակի էն ժամանակ պագոն չուներ, հիմա ունի։

Հիմա Նիկոլ Փաշինյանը դատախազական համակարգում կարող է անել ինչ ցանկանում է, առանց բացառության։ ՀՀ արդարադատության նախարարությունը, հենց անունն իսկ կոչվում է, որ պետք է արդարադատություն իրականացնի, լինի նաչառ։ Ո՞վ է արդարադատության նախարարը․ Նիկոլ Փաշինյանի թիմակից Սրբուհի Գալյանը։ Վերջ, այսքանով ավարտվեց․ արդյո՞ք չպետք է մոռանալ արդարադատության մասին։ Փաշինյանը կարող է հանգիստ զանգել տիկին Գալյանին ու ասել՝ այսինչ դատավորն ինձ դուր չի գալիս, ու նա կչեզոքացնի կարգապահաա վարույթով։ Գալյանը դա անելու է ԲԴԽ միջոցով։ Իսկ ո՞վ է ԲԴԽ-ն․ անկախ մարմին, որի ղեկավարը պաշտոնից ազատվում է Փաշինյանի ՍՄՍ-ով։ Այսինքն՝ Փաշինյանի գրպանի կառույց։ Նրա ղեկավարը նշանակվում էր Նիկոլ Փաշինյանի թիմի անդամը, այս կառույցի ղեկավարին Նիկոլ Փաշինյանը նշանակում էր միայն նրա համար, որ Քոչարյանը հանկարծ իշխանության չգա։

Նիկոլ Փաշինյանը որ թիմի անդամին ուր ուզել է՝ նշանակել է, դրա համար էլ էսօր միջազգային ֆորումի բեմին իրենից գոհ ասում է՝ ինչը ուզենա՝ կփոխի, որովհետև շուրջբոլորը իրենք են։ Սահմանադրական փոփոխություններ կկարողանա՞ նախաձեռնել․ այո, իսկ ինչո՞ւ ոչ, էդ հանձնաժողովը իրենք չե՞ն լինելու, տեքստը իրենք չե՞ն կազմելու։ Խորհրդարանում չունի՞ այնքան ձայն, որ սահմանադրական օրենքներ ընդունի։ Սահմանադրական դատարանի 9 հոգանոց ցանկը բացեք ու երեք անդամ ցույց տվեք, որ Նիկոլի մարդիկ չեն։ Կարո՞ղ ենք մտածել, որ անկախ մարմիններում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ունի իր մարդիկ, այլ այդ կառույցներն ամբողջությամբ ՔՊ-ֆիկացվել են։

Այսօր տեղի էր ուենում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստ․ մի կողմում Նիկոլ Փաշինյանի գլխավոր հակառակորդն է, որին ուզում են նշանակել մեղավոր․ մի քանի գործով մեղավոր են նշանակել ու չեն հաջողել, հիմ սա հերթականն է, իսկ մյուս կողմում, այսպես ասած՝ արդարադատություն իրականացնողների դերում, Նիկոլ Փաշինյանի մարդիկ են՝ հանրային մեղադրողները և դատավորը։ Այս գործը ճնաչվել էր հակասահմանադրական։ Հետո վճռաբեկ դստարանի կազմ է փոխվում, լրիվ համապատասխանեցնում են Նիկոլի չափանիշներին, հետո բեկանվում է վճիռը, հետո Հակակոռուպցիոն պալատ է ձևավորվում, ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանին տանում են այնտեղ ու խնդրեմ, վերաբացում են գործը։ Պատկերացնում ե՞ք, ՔՊ-ական պատգամավորը գնում է վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատ ու մեկ այլ, այս անգամ՝ նախկին ՔՊ-ականի մակագրում են Փաշինյանի թիվ 1 հակառակորդի վերաբերյալ հերթական սարքած գործը։

Իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ, իսկ հակակոռուպցիոն դատավորներ են նշանակում ՔՊ-ականների։ Բնականաբար, այս ամենից ելնելով ասում ենք, որ Փաշինյանը՝ որպես ՀՀ արդարադատության նախարար, որպես ՀՀ դատարանների նախագահ, որպես ՀՀ դատախազ, որպես ՍԴ նախագահ, որպես քննչականի պետ, ամեն տեղ իր կոնտրոլն ունի,  ինչ ուզում՝ անում է։ Այ դրա համար էլ հանգիստ կանգնու է Երևանում միջազգային ֆորումի բեմին ու ասում՝ սահմանադրություն կփոխեմ, էն մի տեղում ասում է՝ Մասիսը կփոխեմ, Ցեղասպանությունը նորից կքննենք, բնակի թիվը կկրճատեմ, մենակ աղքատներին կտանեմ բանակ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը դեֆորմացրել է պետական կառավարման համակարգը։ Իր կադրային որակներով քանդել է ինստիտուտները, այնպես, որ իր գնալուց հետո էլ շտկեը հեշտ չլինի։ Բոլոր ոլորտները՝ պաշտպանությունից, դատախազությունից մինչև կրկես, ՔՊ-ացվել է։ Ու հիմա հանգիստ ասում է՝ հա, ի՞նչ կա, հանուն Ալիևի հետ պայմանավորվածության, սա էլ կանեմ, դա էլ կանեմ, մյուսն էլ կանեմ։ Բայց ժողովուրդ ջան, եթե Նիկոլ Փաշինյանի ծրագիրն իրականացնելու համար էդքան բան պետք է փոխվի՝ երկիր պետք է հանձնվի, սահմաներ հանձնվեն, երեխաներ զոհվեն, սահմանադրություն փոխվի, քարտեզ փոխվի, ավելի լավ չէ՞ փոխել մի բան՝ Նիկոլին։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ««Մեզ պե՞տք էր Շուշին» և «Մեզ պե՞տք էր Ցեղասպանության ճանաչումը» ճանաչվել են քույր արտահայտություններ։ Այս տեմպով մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է Հայաստանի Հանրապետությունը» հարցը հանրային դիսկուրս...

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով. Ոսկանյան

Իրանագետ, հասարակական գործիչ Վարդան Ոսկանյանը գրել է. «Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։ Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում...

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Լանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը...

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքերի քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև Դավիթ Ալահվերդյանի, Մելիքսեթ Փաշայանի...

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի 103...