ՔՊ-ականները չե՞ն հասկանում, որ Արարատի հիշատակումը չի նշանակում տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ. Բադալյան

30 Հունվարի, 2026

«Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները չե՞ն հասկանում, որ մեր ազգային կենսագործունեության «հայաստանյան» շրջանակում Արարատ լեռան հիշատակումը որեւէ կերպ չի նշանակում տարածքային պահանջ ներկայիս Թուրքիայի հանրապետության նկատմամբ: Վստահ եմ, որ ոմանք իսկապես չեն հասկանում եւ ընդամենը կրկնում են այն նարատիվը, որ օրինակ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ իր խոսակցությամբ պայմանավորված դիրքորոշումը «հիմնավորելու» համար»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է.

«Բայց, Նիկոլ Փաշինյանն ինքը իհարկե կարծում եմ լավ հասկանում է, որ Արարատը ոչ մի կերպ չի ասոցացվում տարածքային պահանջի հետ: Բայց, Փաշինյանը պետք է ինչ որ կերպ «հիմնավորի» իր քաղաքականությունը, ընդ որում նաեւ իր էլեկտորատի մի մասի համար: Եվ ահա գտել է այդ «հիմնավորումը»:

Ես անգամ  կասկածում եմ, թե այդ հարցը սկզբունքային է Թուրքիայի համար: Այլ է իհարկե, որ Թուրքիան բոլորովին դեմ չի լինի օգտագործել Հայաստանի իշխանության այդ պատրաստակամությունը:

Բայց, հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող կառուցել «իրական Հայաստանի» քաղաքականությունը Արցախի կորստի արդարացման համար, եթե նա այդ քաղաքականության «թիրախ» չի դարձնում նաեւ Արարատը»։

Նմանատիպ նյութեր

Մենք այլևս ավտորիտար պետություն ենք․ Տաթևիկ Սողոյան

  «Արդյո՞ք մարդն այսօր Հայաստանում պաշտպանված է. պաշտպանվա՞ծ է արդյոք նրա խոսքը, աշխատանքը, ազատ տեղաշարժը, կարծիք արտահայտելն ու քաղաքական գործընթացներին մասնակցելը։ Չեմ ուզում այլևս օրինակներ բերել. յուրաքանչյուրս մեր մտքում կարող...

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ. Վահե Դավթյան

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրել է․«Շուշիի մեդիաֆորումում Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝...

Այսօր Հայաստանում ձևավորվել է նեոթուրքական «փաշիզմ»․ Արման Աբովյան 

«Արմեն Գրիգորյանը՝ Միխալիչը, իմ ընկերը։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ Արմենի հետ, բոլորիս աչքի առաջ էր։ Արդեն այն ժամանակ մենք խոսում էինք, որ երկրում հաստատվում է ավտորիտար կառավարման համակարգ։ Բայց նախ պետք է հասկանանք, թե ինչ ենք նկատի...

Իշխանությունը պահելու Փաշինյանի միակ հույսն արտաքին հենարաններն են. դրսից պահում են՝  դիմացը ակնկալելով մեծ զիջումներ. Թևանյան

Իշխանությունը պահելու Փաշինյանի միակ հույսն արտաքին հենարաններն են. դրսից պահում են՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ. Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը  ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. Ամբողջատիրություն՝ առանց «իզմի» Ամբողջատիրական (տոտալիտար)պետությունն առանց գաղափարախոսության՝ «իզմի», չի լինում։ Այդ գաղափարախոսությունը (իրատեսական, ուտոպիստական, ցնդաբանական և...

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին. ԻՀՊԿ

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին. ԻՀՊԿ

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ը խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ...