ՔՊ-ական պատգամավորի ընտանիքին պատկանող գույքը չի վերադարձվի պետությանը

3 Սեպտեմբերի, 2025

Hetq.am-ը գրում է․

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը չի վերադարձվի պետությանը։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 2-ին կայացրած վճռով մերժել է Գլխավոր դատախազության բողոքը եւ չի բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։

Ստորադաս դատարանը կես տարի քննելուց հետո այս տարվա հունվար ամսին որոշել էր մերժել դատախազության հայցը, որով պահանջվում էր Սուքիասյաններին զրկել «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից եւ գույքը վերադարձնել պետությանը։

Վերաքննիչ դատարանի դատարավորներ Գոռ Հարությունյանը, Հայարփի Զարգարյանը եւ Գոռ Թորոսյանն էլ դատախազության բողոքը գրավոր ընթացակարգով 6 ամիս քննելուց հետո վճռել են, որ այն ենթակա է մերժման, իսկ Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի 2025 թ․-ի հունվարի որոշումը թողնել ուժի մեջ։ Տարեսկզբին առաջին ատյանի դատարանը որոշել էր դատախազության հայցը մերժել՝ կիրառելով հայցային վաղեմություն (ըստ վճռի՝ դատախազությունը բաց է թողել խախտված իրավունքը պաշտպանելու՝ օրենքով սահմանված ժամկետը)։

Եթե դատախազությունը Վճռաբեկ դատարան բողք չներկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը մեկ ամսից կմտնի ուժի մեջ։

Երևանի փոքր կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը պատկանում է «Գռզո պլազա» ՍՊ ընկերությանը, որն էլ, իր հերթին, պատկանում է Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ Բիզնես կենտրոնի զբեղացրած հողամասի եւ դրա վրա գտնված շինությունների սեփականաշնորհման պատմությունը «Հետք»-ն էր բացահայտել։ Գույքը Խաչատուր Սուքիասյանի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանն էր ձեռք բերել չնչին գնով՝ 5655 ԱՄՆ դոլարով (1994 թ․-ին)։

Գործարքի մանրամասները 2021 թ․-ին «Հետքի» կողմից ներկայացվելուց հետո Դատախազությունը իրավական գործընթաց նախաձեռնեց, որի նպատակն էր վերականգնել պետության խախտված իրավունքը, այն է՝ գույքը վերադարձնել պետությանը։ Դատախազության հայցը տեւական ժամանակ քննվում էր Վարչական դատարանում, որից հետո Հակակոռուպցիոն դատարանում, սակայն՝ անարդյունք։

2023 թ․-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման վերաբերյալ դատախազությունը թեեւ ուսումանսիրությունը սկսել էր մինչ իր կողմից դատախազի պաշտոնը ստանձնելը, սակայն դատարան հայց ներկայացվել է իր պաշտոնավարման ժամանակ։ «Լրագրողական հետաքննությունը բավականին տվյալներ էր տվել Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությանը, պետական շահերի պաշտպանության վարչության դատախազն էլ ուսումանսիրել է ե՛ւ կադաստրային գործերը, ե՛ւ բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են, եւ գտել էր, որ վարչական դատարան հայց ներկայացնելու հիմք կա, որովհետեւ օտարումը իրավաչափ չէր»։

«Սիլ պլազայի» տարածքի սեփականաշնորհման վերաբերյալ քննչական կոմիտեում էլ քրեական վարույթ է նախաձեռնված, որի ընթացքի մասին իրավապահները մանրամասներ չեն հայտնել։

Նմանատիպ նյութեր

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի...

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...