ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել․ «Հրապարակ»

4 Ապրիլի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է․  ՔՊ նախընտրական ցուցակի պատվավոր 50-յակում տեղ զբաղեցրած Արաքսյա Վարդանյանը, պարզվում է, ոչ վաղ անցյալում եղել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցը եւ 2021 թ. ընտրություններին մասնակցել է Ազատական կուսակցության ցուցակով։

Վարդանյանը, որն այժմ ՔՊ կուսակցության գրասենյակում է աշխատում եւ դրա շնորհիվ է մեծ թվով ձայներ ստացել ներկուսակցական ընտրություններում, 2021 թ. ընտրություններից առաջ Փաշինյանի դեմ կոշտ գրառումներ է արել։ Օրինակ, ընտրություններից 2 օր առաջ նա գրել է, որ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ եւ կարող ենք «ծնկի գալ թույլ ու տկար ոտքերով», ու կոչ է արել ընտրել իր կուսակցությանը։

Ի դեպ, ՔՊ-ում նրան լավ աչքով չեն նայում, ինչպես մյուս ճամբարափոխներին, հատկապես՝ կուսակցության հնաբնակները, որոնցից շատերն այսօր ստվերում են մնացել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 04․ 04․ 26

 

Նմանատիպ նյութեր

Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ

Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ՝ հանրապետությունում ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար բնակության պահանջ մտցնելու Երևանի ծրագրերի առումով՝ նշելով, որ նմանատիպ գործողություններ է...

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով

Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Վարազդատ Միքաելյան) այսօր՝ 01.07.2026թ., բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ...

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին: Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ «ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև...

Խաղաղությունն արդեն ձեռք է բերվել. Ալիև

Խաղաղությունն արդեն ձեռք է բերվել. Ալիև

«Մենք քննարկեցինք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս գործընթացը հաջողությամբ շարունակվում է»։ Ըստ APA-ի թղթակցի, նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի...

ԱՄՆ-ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու․ Սպուտնիկ

ԱՄՆ-ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու․ Սպուտնիկ

ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այս պահը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել Sputnik Արմենիայի` այս թեմայով հարցմանը։ Բանն այն է, որ ԱՄՆ...