Քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին․ ՔԿ-ն հերքում է

22 Օգոստոսի, 2026

«Իշխանություն» լրատվականին ահազանգել է, որ երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։

Ըստ տեղեկությունների՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։

Ծեծվածի հարազատները «Իշխանությանը» պատմեցին, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով  շարունակություն է ստացել Քննչականում:

Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։

Տուժողի փաստաբանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, նաև հայտնել, որ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել:

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել նաև, որ քննչականում ծեծի ենթարկված ոստիկանը ՆԳՆ ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայո Սարգիս Աղասի Բագրատունյան: Ծեծի ենթարկվելու ժամանակ նա եղել է համազգեստով: Դեպքի վերաբերյալ «Իշխանություն» լրատվականը հարցազրույց է իրականացրել Բագրատունյանի փաստաբանի հետ:

Նա նաև նշեց, որ տևական ժամանակ շտապօգնության աշխատակիցներին թույլ չեն տվել մտնել քննչական վարչություն, դեպքի վերաբերյալ ահազանգ է ստացել նաև մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել․

«2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ:

Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:

Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...