Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ

12 Փետրվարի, 2026

«Սամվել Կարապետյանի՝ հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսաձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր»,- 24news.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր կուսակցության շնորհանդեսին ԱԲ-ի կողմից ստեղծված Սամվել Կարապետյանի տեսաուղերձին և մամուլում շրջանառվող լուրերին։

Վարդևանյանը ընդգծել է, որ նշված հարցի վերաբերյալ դիմում-հարցում է ներկայացվել թե՛ քննչական մարմնին, թե՛ հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռվեր, որ Սամվել Կարապետյանը հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գար։

«Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ էության, համարժեք էր մերժմանը, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։ Ու, ելնելով այն իրավիճակից, որ Սամվել Կարապետյանի դեպքում շուրջ 200 օր կալանքն է եղել որպես խափանման միջոց, բացառապես «մեր ձևով եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու» արտահայտության համար, կարծում եմ, առավել քան հստակ է, թե փաստաբանական թիմը ինչ դիրքորոշում պետք է ունենար․ արդյոք նման տեսաուղերձը թույլատրելի կլինե՞ր, թե՞ ոչ, արդյոք կհանդիսանա՞ր որպես խափանման միջոցի պայմանների հնարավոր խախտում, թե՞ ոչ։

Դրա համար կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին՝ հանդես գալ տեսաուղերձով։ Բայց, միգուցե նաև հենց այս քննարկումը լավ առիթ է արձանագրելու այն, որ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, որը սկիզբ է առել 2025 թվականի հունիսի 17-ին, արդեն վերածվել է մեկ այլ բնույթի քաղաքական հետապնդման, քանի որ Կարապետյանը, հանդիսանալով քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից, ունի անհավասար պայման՝ ելնելով հենց քաղաքական հետապնդումից, որն էլ իրականացվում է մեկ այլ քաղաքական ուժի կողմից ձևավորված իշխանության ներկայացուցիչների կողմից։ Հետևաբար, ստեղծված իրավիճակում, երբ խափանման միջոցն արդեն շուրջ 8 ամիս է, ինչ կիրառված է, և ոչ մի անգամ դրա նույնիսկ նվազագույն մեկնաբանման տիրույթում խախտման մասին խոսք չի եղել, ակնհայտ է, որ Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի անհապաղ, նաև ելնելով քաղաքական և քաղաքացիական իրավունքների, մրցակցության, հավասարության երաշխիքների ապահովման տեսանկյունից»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր

Ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, պետք է զարգանա․ Տիգրան Աբրահամյան

  «Երեկ «Ուժեղ Հայաստանը» գտնվում էր Տիգրանաշենում և խորհրդանշական ծառատունկ անցկացրեց։ Գիտեք, ծառատունկը կյանքի նշան է, և այդ ծառատունկը խորհրդանշում էր, որ Տիգրանաշենը պետք է ապրի, Տիգրանաշենը պետք է զարգանա։ Ինչ վերաբերում է...

Վրաերթ՝ Ծովագյուղում. 35-ամյա քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել

Վրաերթ՝ Ծովագյուղում. 35-ամյա քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել

Սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում, Ծովագյուղ բնակավայրի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 60-ամյա Ավետիք Բ․-ն դեպի Դիլիջան ընթանալիս իր վարած «BYD» մակնիշի...

Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան 

  «Բռնապետին, ով աշխարհի աչքի առջև Արցախում իրականացրել է էթնիկ զտում, ցեղասպանություն, անընդհատ գովելը, Ալիևի ձեռքերը լվանալը, նրան լեգիտիմացնելը, նորից եմ կրկնում, այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ Արցախում,...

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

Երկու ճանապարհ կար՝ փողոցային պայքար սկսելու, որտեղ մեկ խնդիր կար, ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածությունը բավարար չէր: Եթե անգամ փողոցային պայքարը հաջողած լիներ, ինչպես՝ Կիրանցի օրինակում, ամենամեծ փողոցային պայքարն էր, բայց ԱԺ-ում չկար մեծ ընդդիմադիր ներկայություն,...

Մինչև Տիգրանաշենը, այս իշխանությունը պատրաստվում է տարածքներ զիջել Տավուշի հատվածում․ Իշխան Սաղաթելյան

  «Տեսեք, նախ՝ ի՞նչ է տեղի ունեցել. ընտրություններին մասնակցած երեք հիմնական ընդդիմադիր միավորների առաջին համարները կամ վարչապետի թեկնածուները գտնվում են անազատության մեջ: Ու ոչ միայն առաջին համարները, վարչապետի թեկնածուները, այլև...