Քննարկումը բավական թեժ է եղել․ «Փաստ»

5 Հունիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ հարձակման ենթարկվեց Հայ առաքելական եկեղեցին, ու հայտարարվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, շատերը կարծիք էին հայտնում, որ Մայր Աթոռը պետք է արմատական մոտեցում ցուցաբերի. ոմանք կարծում էին, որ պետք է նզովվեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, որոնք պատերազմ են հայտարարել ՀԱԵ-ին, ոմանք կարծում էին, որ եկեղեցու «զանգերը պետք է հնչեցնել», ոմանք վստահ էին, որ Եկեղեցին պետք է առաջնորդի համաժողովրդական շարժում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության:

Որքան էլ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարությունը բավականին կոշտ էր, այնուամենայնիվ, քանի որ կոնկրետ գործողությունների սպասումը մեծ էր ու երբեմն չափազանցված, մեր հանրության որոշ մասի շրջանում կար ինչ-որ ափսոսանք, եթե չասենք հիասթափություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն իրականում այնքան էլ հարթ չի ընթացել: Թե՛ բարձրաստիճան հոգևորականների և թե՛ աշխարհական անդամների մեջ եղել է բավական արմատական տրամադրված «թև», որը կոչ է արել ոչ միայն շատ կոշտ հայտարարություն անել, այլև դիմել կտրուկ գործողությունների: Ավելին, նույնիսկ կոնկրետ գործողությունների առաջարկներ են եղել: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկումն այնքան թեժ է եղել, որ մեկ անգամ նույնիսկ ընդմիջում է հայտարարվել՝ մթնոլորտը հանդարտեցնելու:

Ի վերջո, ընդունվել է հայտնի հայտարարությունը, սակայն այս ամենը նշանակում է, որ, քանզի Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցին ու բարձրաստիճան հոգևորականներին, Եկեղեցին գուցե իսկապես ստիպված լինի գնալ հայ հանրության և արմատական տրամադրված եկեղեցականների պահանջի ճանապարհով: Երևի թե պատահական չէին նաև ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերը. «Եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...