Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն

1 Մայիսի, 2026

Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը բաց նամակ է ուղղել Հայաստան–Եվրոպական միություն գագաթնաժողովի նախաշեմին։

Նամակում  Քերոլայն Քոքսը բարձրացրել է  Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների խնդիրը,   կոչ է արել ապահովել նրանց ազատ արձակումը՝ «որպես արդար և կայուն խաղաղության նախապայման»։

«Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդառված անձանց և ռազմագերիներին, որոնք մինչ օրս մնում են Ադրբեջանում գերության մեջ։

Տեղեկություններ կան, որ նրանցից շատերը ենթարկվում են վերաբերմունքի, որը հակասում է Եվրոպական միության օրենքներին և կանոններին՝ կապված գերության մեջ գտնվողների նկատմամբ վերաբերմունքի և արդար դատաքննության իրավունքի հետ։

Ես չեմ կարծում, որ նման հարցերը կարող են անտեսվել։

Հաճախ է ասվում, որ «խաղաղություն չի կարող լինել առանց արդարության», և հույս եմ հայտնում, որ այս խոսքերը բոլոր նրանց մտքում են, ովքեր ներգրավված են Հայաստանի ապագայի կերտման գործում։ Կրկնում եմ՝ անցյալը չի կարելի պարզապես անտեսել կամ ջնջել։

Հարգանքով կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ գործընկերներին՝ ապահովել, որ այս մոտեցումը դառնա առաջնահերթություն։

Տևական արդարության և խաղաղության, ինչպես նաև համագործակցության ընդհանուր նպատակները, անկասկած, պահանջում են, որ Եվրոպական միությունն էլ այս հարցին առաջնահերթություն տա»,- նշված է նամակում։

Նմանատիպ նյութեր

Մեծ Բրիտանիայում նոր վարչապետ են ընտրում

Մեծ Բրիտանիայում նոր վարչապետ են ընտրում

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը, որը կգլխավորի երկրի կառավարությունը Քիր Սթարմերի հրաժարականից հետո: Առաջադրվել ցանկացողները մինչև հուլիսի 16-ը ժամանակ ունեն իրենց թեկնածությունը ներկայացնելու համար,...

Հռոմը երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների. ՌԴ ԱԳՆ արձագանքը

Հռոմը երկրից արտաքսում է Ռուսաստանի դեսպանատան երկու ռազմական կցորդների. ՌԴ ԱԳՆ արձագանքը

Ռուսաստանը պատասխան կտա Հռոմում իր դեսպանատան երկու ռազմական կցորդների արտաքսմանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Ավելի վաղ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտնել էր, որ Հռոմը...

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին ձերբակալել են այսօր՝...

Տավուշի մարզում 80-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել. Շամշյան

Տավուշի մարզում 80-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝...

Կրեմլը հերքում է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին լուրերը

Կրեմլը հերքում է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին լուրերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև չորեքշաբթի օրը հեռախոսազրույց չի եղել, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պարոն Թրամփը, ըստ երևույթին, շատ զբաղված էր Անկարայում ունեցած բոլոր շփումներից հետո, այդ...