Քաստինգը հայտարարված է․ «Հրապարակ»

15 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ օրաթերթ». Վերջին շրջանում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նկատելի պասիվության ֆոնին ակնառու է դարձել փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գերակտիվությունը՝ ոչ միայն ԱԺ նիստերի դահլիճում՝ ընդդիմադիրների հետ շփումներում, այլեւ՝ համացանցում:

Նա դարձել է ամեն ինչի մասնագետ եւ ամեն օր իր հեղինակավոր կարծիքն է ներկայացնում։ Թիմում Ռուբինյանի պահվածքն ընկալվել է որպես հայտ` ԱԺ նախագահի պաշտոնում, հաջորդ ժամկետի համար: Կարծիք կա, որ Փաշինյանը քաստինգ է հայտարարել այդ պաշտոնի համար եւ թեկնածուների փնտրտուք է սկսել:

Չափանիշներն են` իրեն հավատարմությունը, իր որոշած թիրախներին թունդ հայհոյելը, իր ձեռնարկած միջոցառումներին ակտիվ մասնակցելը, եւ հիմա սկսվել է ինքնառաջադրման փուլը։ Սակայն ՔՊ-ում համոզված են, որ Ռուբինյանը «չի ձգում» այդ պաշտոնի համար․ նա աչքի է ընկնում իր հախուռն, կոնֆլիկտային բնավորությամբ եւ չի կարող օրենսդիր կառույցը ղեկավարել։ Մյուս թեկնածուն ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն է, սակայն նա էլ շատ է վարկաբեկված:

ՔՊ-ում որոշել են, որ Փաշինյանի սրտի թեկնածուն այս պահին ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցն է, որը Փաշինյանի կաբինետի գորշ կարդինալներից է եւ հիմա կուսակցական աշխատանքներով է զբաղված: Այս ենթադրությունը բխում է նաեւ այն սիրուց, որ Փաշինյանը տածում է կին պաշտոնյաների նկատմամբ:

 

 

Նմանատիպ նյութեր

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան...

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։ «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․...

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական,...