Կառավարությունում անորոշություն է․ բոլորը սպասում են Մակունցի որոշումներին. «Ժողովուրդ»

5 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության ներսում տիրում է անորոշ և խառնաշփոթ իրավիճակ։ Թեև Նիկոլ Փաշինյանը մի շարք նախարարների նշանակել և վերանշանակել է իրենց պաշտոններում, իշխանության ներքին շրջանակներում դեռևս հստակ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են սպասվում առաջիկայում։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնական անհանգստությունը կապված է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից հեռանալու հետ։ Իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արդեն հանձնարարական կա, որ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավար Լիլիթ Մակունցը կառավարության համակարգում պետք է գրեթե ամբողջությամբ՝ մոտ 90 տոկոսով, նոր աշխատակազմ ձևավորի։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները նշում են, որ այժմ համակարգում գրեթե բոլորը սպասում են Լիլիթ Մակունցի որոշումներին։ Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող կառույցներին, կոմիտեներին և դեպարտամենտներին, այլև վարչապետի աշխատակազմի ներքին ստորաբաժանումների սովորական աշխատակիցներին։

Ըստ նույն աղբյուրների՝ պետական կառավարման համակարգում ձևավորվել է սպասողական մթնոլորտ, և շատ պաշտոնյաներ դեռ չեն պատկերացնում՝ կշարունակեն իրենց աշխատանքը, թե կհայտնվեն սպասվող կադրային լայնածավալ փոփոխությունների թիրախում»։

Նմանատիպ նյութեր

Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Տուլայի Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր

Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Տուլայի Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր

Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը: «ԱԹՍ-ն ընկել է Wildberries-ի տեսակավորման կենտրոնի տարածքում, ինչին հաջորդել է դրա բռնկումը», - գրել է նա: Հարվածի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 4․ ԱԺ-ն փոխնախագահներ է ընտրում

  Տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ լիզաորությունների ստանձնման նիստը։ Այս նիստում ընտրելու են խորհրդարանի փոխնախագահների և մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. «Բոնուս» սուպերմարկետների ցանցի գրասենյակում հայտնաբերվել է գլխավոր տնօրենի մարմինը

Այսօր՝ օգոստոսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայքային...

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

Ստեփանավանում ՔՊ-ն ռևանշի է պատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզի Ստեփանավան համայնքում «Քաղպայմանագրի» խայտառակ ֆիասկոյից հետո իշխող թիմում մարտական են տրամադրված` նախապատրաստվում են աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանը զավթելուն։...

Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից` ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, եւ անգամ կոշտ զրույց է...