Քանի դեռ Հայաստանում ներկայիս կապիտnւլյանտական խմբավnրnւմն է իշխում, հարձակման ու պատերազմի վտանգը շատ մեծ է. Գեղամյան

26 Մարտի, 2025

Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը։ Հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է. «Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի վրա նոր հարձակում սկսելուց։ Օրեր առաջ այդ մասին էր նշել նաև ամերիկագետ Սուրեն Սարգսյանը.

«Թրամփն այժմ կենտրոնացած է Իրանի հետ հնարավոր բանակցություններ սկսելու կամ այլ կերպ Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու վրա։ Ցանկացած այլ ֆոնային գործընթաց, որը կարող է խանգարել այս հիմնական առաջնահերթություններին, Թրամփին պետք չէ։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր։ Հետևաբար, անհրաժեշտ է Ադրբեջանին (Թուրքիային) զերծ պահել արկածախնդրությունից և թույլ չտալ լարվածություն Հարավային Կովկասում»։

Սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հարձակվի մեզ վրա։  Քանի դեռ Հայաստանում ներկայիս կապիտուլյանտական խմբավորումն է իշխում, հարձակման ու պատերազմի վտանգը շատ մեծ է։

Սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից սա (և մի շարք այլ զարգացումներ Սիրիայում, Թուրքիայի ներսում և Ուկրաինայում) մեզ համար փոքր ու ժամանակավոր պատուհան է՝ այդ թվում երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար»։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ՀՀ կառավարության հաղորդմամբ, Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի հետ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Նմանատիպ նյութեր

Աշխատողների կյանքը բարդացել է․ «Հրապարակ»

Աշխատողների կյանքը բարդացել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմից ահազանգում են, որ նորաթուխ ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, որը նախկինում ՆԳ փոխնախարար է եղել, խորհրդարանում էլ է իր համար հարազատ ոստիկանական կարգեր հաստատել եւ իրեն սկսել է շրջապատել մտերիմներով,...

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական օրակարգն այսօր վաղուց դուրս է եկել ինքնավար զարգացման տրամաբանությունից և ամբողջությամբ հանգել է մի գոյաբանական հանգուցալուծման, որտեղ իշխող համակարգի պահպանումն ուղղակիորեն կապված է արտաքին՝ մասնավորապես Բաքվից...

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...