Աշխատողների կյանքը բարդացել է․ «Հրապարակ»

24 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի աշխատակազմից ահազանգում են, որ նորաթուխ ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, որը նախկինում ՆԳ փոխնախարար է եղել, խորհրդարանում էլ է իր համար հարազատ ոստիկանական կարգեր հաստատել եւ իրեն սկսել է շրջապատել մտերիմներով, համակուրսեցիներով։ Չնայած 2 ամիս չկա, որ նշանակվել է, բայց աշխատակազմը է՛լ անանուն բաց նամակներ է գրում, է՛լ ամեն տեղ բողոքում նորանշանակ ղեկավարից, որի մոտ մտնելն ավելի բարդ է, քան ԱԺ նախագահի մոտ մտնելը։

Ասում են՝ աշխատակազմի նոր ղեկավարությունը հետեւում է իրենց ամեն քայլին, դիտողություններ, նկատողություններ անում։ Աշխատողների կյանքը բարդացել է։ Նաեւ անհանգիստ են, քանի որ լսել են՝ աշխատասենյակներում մտադիր են տեսախցիկներ դնել, ասում են՝ որոշ տեղերում արդեն դրված է։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Դավիթ Համբարյանի հետ»։

Նմանատիպ նյութեր

Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»

Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մի շարք ուսումնական հաստատություններ միաձուլման ձևով միջնակարգ դպրոցի և կրթահամալիրի վերակազմակերպելու մասին» նախագիծը։ Հիմք ընդունելով «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան...

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.   Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցով կայացրած որոշումները ուշագրավ զարգացում են Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական և քաղաքական գործընթացներում։ Դատարանն արձանագրել է, որ Ամենայն...

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-ից 20-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ հոկտեմբերի 15-ից 19-ը, -Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,...

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ձմեռային սեզոնին ընդառաջ մեր այն հայրենակիցները, որոնց տներն արդեն իսկ գազով են ջեռուցվում, թերևս պետք է սկսեն լրջորեն մտածել այլընտրանքային լուծումների՝ փայտի կամ վառելանյութի այլ միջոցների անցնելու մասին։ Բնավ զարմանալի չէ, քանզի գազի...

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում շարունակվում են քննարկումները մարզպետարանների հետագա գործունեության և մարզպետների ինստիտուտի վերափոխման շուրջ։ Թեև նախնական քննարկումներում դիտարկվում էր...