Քաղաքական վախկոտները չեն կարող ջնջել մեր հավաքական հիշողությունից Մոնթեի անունը. Դանիելյան

27 Նոյեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ իրեն թույլ է տվել ցինիզմի հասնող արտահայտություններ՝ անդրադառնալով Մոնթե Մելքոնյանի մասին պատմող ֆիլմի պրեմիերային և դրա շրջանակում ներկայացված ազգային պարին:

Բայց արդյո՞ք խնդիրը միայն այդ տեսարանն էր։

Ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին անհանգստացրել է շատ ավելին։

Նրան անհանգստացրել է Մոնթեի մասին ֆիլմի ստեղծման փաստը. այն, որ Մոնթեի կերպարը կրկին հայտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, որ նրա անունը, անցած ուղին, գաղափարներն ու պայքարը շարունակում են ոգևորել մեր հայրենակիցներին:

Այս անձի նենգությունը սահմաններ չի ճանաչում: Որքա՞ն կարելի է իջնել, որ Վազգեն Սարգսյանի եղբոր աղջկան ասել՝ «Մի հատ էլ Նաիրի Հունանյանին բերեիք ձեզ հետ, պարացնեիք»։

Եվ մի բան էլ. 2018 թվականին, երբ հեղափոխության օրերին փորձում էիր քեզ ասոցացնել Մոնթե Մելքոնյանի կերպարի հետ, երբ նրա անունն ու հեղինակությունն օգտագործում էիր սեփական քաղաքական կերպարը կառուցելու համար, Մոնթեն քեզ համար ընդունելի՞ էր։ Իսկ հիմա հանկարծ նրա կերպարը դարձավ մերժելի՞։

Սա արժեքների բացակայության և երկակի չափանիշների ամենացայտուն դրսևորումներից է։

Բայց ի հեճուկս այս ճղճիմ վարքագծի՝ մեր հայրենիքում ծնվելու են նոր Մոնթեներ։

Մոնթեն պարզապես պատմական կերպար չէ։ Նա արժեքների, ազգային արժանապատվության, պայքարի խորհրդանիշ է։

Եվ այստեղ է, որ այսօրվա իշխանության քաղաքական խոսույթն ու Մոնթեի խորհրդանշած արժեքները բախվում են։

Երբ քո քաղաքականությունը մշտապես ուղեկցվում է զիջումներով ու ազգային հիշողության վերացման փորձերով, սպասելի է, որ Մոնթեի մասին ֆիլմի շուրջ առաջացած հանրային ոգևորությունը քեզ համար անհարմար թեմա կդառնա:

Հայաստանի վարչապետի խոսույթը չափազանց շատ է համընկնում այն օրակարգերի հետ, որոնք առաջ են մղվում Ադրբեջանի կողմից։ Եվ այս համատեքստում Մոնթեի մասին ֆիլմի ցուցադրումը պարզապես մշակութային իրադարձություն չէ։

Ինձ համար տարակուսելի էր նաև ասուլիսին հաջորդած՝ «ԿինոՄոսկվայի» ղեկավարության պարզաբանումն ու արդարացումներն առ այն, որ իրենք առնչություն չունեն պարային բեմադրության հետ։ Ի՞նչ կարիք կա արդարանալու: Ի՞նչ վատ կամ պախարակելի բան է տեղի ունեցել:

Այս արձագանքը միաժամանակ շատ խոսուն է․ այն նաև վկայում է երկրում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորված տոտալ վախի մթնոլորտի մասին:

Մի բան, սակայն, ակնհայտ է․ որքան էլ Փաշինյանը փորձի պայքարել մեր ազգային ինքնության, հիշողության և արժեքների դեմ, այնքան ուժգին է լինելու հակազդեցությունը:

Որքան ավելի շատ փորձեն մեզ հեռացնել մեր արմատներից, այնքան ավելի մեծ է լինելու համախմբումը մեր հերոսների, մեր ազգային արժեքների և ինքնության շուրջ։

Քաղաքական վախկոտները չեն կարող ջնջել մեր հավաքական հիշողությունից Մոնթեի անունը, նրա անցած ուղին ու անմար հիշատակը»:

Նմանատիպ նյութեր

Վրաստանից կարտաքսեն անօրինական ներգաղթյալների հերթական խմբին

Վրաստանից կարտաքսեն անօրինական ներգաղթյալների հերթական խմբին

Վրաստանում անօրինական ներգաղթյալների դեմ հերթական ստուգայցերի արդյունքում ձերբակալվել է 59 օտարերկրացի, հայտնում է ՆԳՆ-ն։ Ձերբակալվածների թվում են Լիբանանի, Թուրքմենստանի, Պակիստանի, Եմենի, Բելառուսի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Կամերունի, Հնդկաստանի, Հորդանանի,...

Ռուսաստանի ռազմածովային ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել uպառնալիքները. Պուտին

Ռուսաստանի ռազմածովային ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել uպառնալիքները. Պուտին

Ռուսաստանի ռազմածովային ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել սպառնալիքները և ունենան հարվածային հզորություն՝ թշնամու ռազմածովային խմբավորումներին արդյունավետորեն հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը...

Արտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համար

Արտաշատ-Բերդիկ ճանապարհին բախվել են «Ford Fusion»-ը և «Chevrolet Volt»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտաշատ-Բերդիկ ավտոճանապարհին բախվել են «Ford Fusion» մակնիշի և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի...

Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Լեբեդև

Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստ են հերթով ստանձնել ԱՊՀ նախագահությունը․ Լեբեդև

Ադրբեջանը 2027 թվականին կստանձնի ԱՊՀ համանախագահությունը, իսկ 2028 թվականին՝ առաջին անգամ կդառնա Համագործակցության նախագահող երկիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը նախկինում...

Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Վրաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ TRT Haber-ի փոխանցմամբ՝ Անկարայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում «Բեշիկթաշ»-ի և «Հապոել Բեեր Շևա»-ի միջև ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի...