Զբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով․ Գառնիկ Դանիելյանը՝ քաղաքապետին

18 Նոյեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Տպավորություն է ստեղծվում, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հերթական հանձնարարությունն է ստացել անդրադառնալու իմ համեստ անձին՝ այս անգամ շահարկելով հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունը։

Տիկի՛ն, կարծում եմ՝ հասկանալի է, որ Երևանի հետ կապված խնդիրների մեր հետևողական բարձրաձայնումը՝ սկսած քաղաքային կառավարման ձախողումից մինչև խցանումներ, շինթույլտվությունների տրամադրում և բազմաթիվ այլ խնդիրներ, ակնհայտորեն անհանգստացրել է քաղաքապետին և, ըստ ամենայնի, նաև Ձեզ։
Փոխանակ պատասխանելու բարձրացված հարցերին՝ Դուք նախընտրում եք անձնական թիրախավորման ճանապարհը։
Ավելին, եթե հանրության, այդ թվում՝ մեր կողմից չլիներ այս հարցի շուրջ կոշտ քննադատությունը, դժվար թե ստիպված լինեիք նման քայլեր ձեռնարկել։
Եվ խոսքը ամենևին միայն Ալբերտ Հովհաննիսյանի դիմանկարի մասին չէ։ Երևանի տարբեր հատվածներից հեռացվել են նաև այլ հերոսների պատկերներ։
Այս մասին ասելիք, արդարացում ունե՞ք:
Այնպես որ, մի՛ փորձեք այս ամենը ներկայացնել որպես մեկ նկարի շուրջ առաջացած թյուրիմացություն և դրանով արդարացնել կատարվածը։
Հանրությունը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում: Մեզ համար անընդունելի է ցանկացած փորձ՝ մեր հիշողությունից ջնջելու Արցախը, Արցախյան ազատամարտը և մեր անմահ հերոսներին։
Գոնե պատկերացնու՞մ եք, թե հոգեկան ինչ ապրումներ եք առաջացնում հերոսների ծնողների մոտ, երբ վերջիններս ականատես են լինում նկարների հեռացմանը:
Եվ այս ամենից հետո դուք բարոյական իրավունք ունե՞ք այս թեմայով որևէ բառ արտաբերելու:
Ակնհայտ է, որ այսպիսի պղծության փորձերը ոչ թե զուտ պատահականություն են, այլ հստակ պետական քաղաքականություն:
Մենք շարունակելու ենք հետևողականորեն բարձրաձայնել և պայքարել այն ամենի դեմ, ինչն անթույլատրելի ենք համարում։ Շարունակելու ենք պաշտպանել մեր հերոսների հիշատակը և խոսել Երևանի խնդիրների մասին՝ անկախ նրանից, թե դա ում է անհանգստացնում։
Իսկ նման արձագանքներով Դուք միայն ավելի եք մոտիվացնում մեզ շարունակելու մեր աշխատանքը։
Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր հերոսները ոչ միայն չմոռացվեն, այլև նրանց սխրանքների պատմությունները տեղ գտնեն դպրոցական դասագրքերում, իսկ երեխաները դպրոցներում դաստիարակվեն նրանց օրինակով։
Զբաղվե՛ք մայրաքաղաքի խնդիրներով, որոնք այնքան շատ են, որ դրանց լուծումները գտնելու համար քնելու ժամանակ անգամ չպետք է ունենաք, ուր մնաց՝ ֆեյսբուքում գրառումներ անելու:

Նմանատիպ նյութեր

Մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները կբարձրանան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները կբարձրանան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովում ներկայացվել է օրենսդրական փաթեթ որով առաջարկվում է մի շարք ճանապարհային խախտումների համար տուգանքները 5 հազարից բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև լրացուցիչ տուգանային միավորներ։ Այս մասին երեկ հայտարարել էր ՆԳՆ նախարարի տեղակալը։...

ՔՊ-ն հանրաքվե նախաձեռնելու մանդատ չի ստացել․ Լևոն Քոչարյան

ՔՊ-ն հանրաքվե նախաձեռնելու մանդատ չի ստացել․ Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն առաջարկել է, որ իրենք ընդդիմության նախագծերին կողմ քվեարկեն, ընդդիմությունն էլ կողմ լինի, որ նոր Սահմանադրության նախագիծը դրվի...

Եվրամիությունը կորցնում է իր դիրքերն ու ներուժը․ Պուտին

Եվրամիությունը կորցնում է իր դիրքերն ու ներուժը․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեծ ակնկալիքներ ունի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից։ Այս մասին նա ասել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) Գործարար խորհրդին ուղղված...

Թվերն ինձ ուղարկելուց առաջ մի հատ էլ ձեզ ուղարկեք, որ երկուսով էլ իմանանք․ Մանուկյանը՝ Հովհաննիսյանին

«Դուք ներկայացնում եք միջին աշխատավարձի ցուցանիշը։ Կարո՞ղ եք ասել՝ մեր աշխատողների քանի՞ տոկոսն է միջին աշխատավարձից ցածր վարձատրվում։ Այսինքն՝ բնակչության քանի՞ տոկոսն է միջինից ցածր աշխատավարձ ստանում։ Եվ հաջորդը՝ քանի՞ տոկոսն է ստանում...

TRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ Բայրամով

TRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ Բայրամով

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի՝ Հայաստանի տարածքում նախատեսվող 42 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում...