Քաղաքացիներին հակակոռուպցիոն բովանդակությամբ SMS-ներ են ուղարկվում․ որտեղի՞ց են վերցվել անձնական տվյալները. «Արմլուր»

21 Մայիսի, 2026

ArmLur.am-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ իրենց հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություններ են ուղարկվում՝ հղումով դեպի հակակոռուպցիոն բովանդակություն ունեցող կայք։ ArmLur.am-ին փոխանցված սքրինշոթից երևում է, որ հաղորդագրությունը ստացվել է The-RA-ACC անվամբ ուղարկողից։ SMS-ում նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետամուտ է քննության առարկա դարձած դեպքերի բացահայտմանը և հիշեցվում է, որ քննության ընթացքը ստանալու համար սահմանված է 7 տարի ժամկետ։ Հաղորդագրության վերջում առկա է հղում՝ anticorruption.am կայքին։

Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես պետական մարմնի իրազեկման արշավ։ Սակայն այստեղ առաջանում է մի կարևոր և սկզբունքային հարց․ ինչպե՞ս և ի՞նչ իրավական հիմքով են քաղաքացիների հեռախոսահամարները հայտնվել այդ հաղորդագրություններն ուղարկող համակարգում։ Եթե SMS-ները ուղարկվում են պետական մարմնի կամ պետական մարմնի պատվերով գործող կազմակերպության կողմից, ապա անհրաժեշտ է պարզել՝ արդյոք տվյալների մշակման համար եղել է օրինական հիմք, արդյոք քաղաքացիները տվել են իրենց համաձայնությունը, և արդյոք պահպանվել են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով սահմանված պահանջները։

Մինչ այդ քաղաքացիների շրջանում շարունակում է քննարկվել գլխավոր հարցը․ եթե պետական մարմինը կարող է քաղաքացիներին նման SMS ուղարկել, ապա արդյոք քաղաքացիների անձնական տվյալները պատշաճ պաշտպանվա՞ծ են, թե՞ դրանք օգտագործվում են առանց բավարար թափանցիկության։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...