Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»․ «Ժողովուրդ»

24 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտաշատի պոլիկլինիկայի բացմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանդակավոր բաճկոնով էր։ Հետաքրքիր է՝ նախարարն այդ օրը հարցրե՞լ է, թե որքան են վաստակում այդ պոլիկլինիկայի ինֆեկցիոնիստը, գինեկոլոգը, բժիշկ-ֆթիզիատորը։ Եվ քանի՞ ամիս պիտի նրանք աշխատավարձ ստանան պոլիկլինիկայում, որ նման բաճկոն գնեն։

«Ժողովուրդ»-ի լրագրողը նկատեց, որ Ավանեսյանի բաճկոնը ձևվածքով, վանդակավոր նախշով ու ոսկեգույն կոճակներով հիշեցնում է Hill House Home-ի The Warby Coat մոդելը։ Արտադրողի կայքում այն ներկայացված է 348 դոլարով՝ շուրջ 125 400 դրամ։ Համեմատության համար նշենք, որ Երևանի Հեքիմյանի անվան համայնքային երաժշտական դպրոցի գրադարանավարի ամսական պաշտոնային դրույքաչափը 135 200 դրամ է։ Եթե գրադարանավարը մեկ ամսվա ամբողջ դրույքաչափը ծախսեր այդ մոդելի վրա, կմնար 9 800 դրամ՝ ապրելու համար։

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի դաստակին էլ երևում է ժամացույց, որն արտաքուստ հիշեցնում է Hermès-ի Loquet Watch մոդելը։ The RealReal-ի վաճառքի էջում օրինակն առաջարկվել է 796 դոլարով՝ շուրջ 286 800 դրամ՝ օգտագործված։ Նույն էջում վաճառողը դրա մանրածախ արժեքը գնահատել է 3 850 դոլար։ «Ժողովուրդ»-ի համեմատության հիմքը օգտագործված օրինակի հրապարակված գինն է։

Ուստի նախարարի ժամացույցի արժեքը՝ 286 800 դրամը, մոտ 57 հազար դրամով գերազանցում է «Սեբաստիա» բժշկական կենտրոնի տեղամասային թերապևտի թափուր հաստիքի համար առաջարկվող ամսական աշխատավարձը։ Այն նաև շուրջ 87 հազար դրամով ավելի է կամավոր ատեստավորման սահմանված արդյունք ցուցաբերած ուսուցչի մեկ դրույքի վարձատրությունից՝ մինչև հնարավոր հավելավճարը, և նույնքանով գերազանցում է քրեակատարողական հիմնարկների պահպանության ու ուղեկցումների վարչության կրտսեր մասնագետի մեկնարկային աշխատավարձը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2024-ին Հայաստանի բնակչության 21,7 տոկոսն ապրել է աղքատության միջին գծից ցածր։ Այդ շեմը մեկ չափահասի հաշվով ամսական 53 420 դրամ էր։ Ավանեսյանի կրած բաճկոնին նման մոդելի գինը այդ շեմից ավելի քան երկու անգամ բարձր է, Գալյանի կրած ժամացույցին նման օգտագործված օրինակի գինը՝ ավելի քան հինգ անգամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռումինիա

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ռումինիա

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա: Այս մասին հայտնում են կառավարությունից։ Բուխարեստի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անա Տինկան: Այցի շրջանակում նախատեսված են վարչապետ...

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի. «Ժողովուրդ»

Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի դիվանագիտական համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ հրամանագրեր է ստորագրել՝ վեց երկրներում ՀՀ արտակարգ և...

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը․ «Փաստ»

Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական օրակարգում սուր քննարկումների առարկա է դարձել Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկը՝ կապված նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու գործընթացի հետ։ Առաջարկի առանցքն այն է, որ Ազգային ժողովում...

Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»

Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է։ Ուսանողների շրջանում դժգոհություն է հասունանում՝ կապված բուհի հնարավոր միավորման ծրագրի հետ։ Մեր տեղեկություններով՝ ուսանողներն...

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ»

Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին դատարանը վերջնական որոշում կկայացնի՝ Արցախի ներկայացուցչության շենքի ճակատագրի հետ կապված։ Ինչպես հայտնի է՝ դատախազությունը պահանջում է այն վերադարձնել կառավարությանը։ Սա միակ տեղն է, որտեղ Արցախի հանձնումից հետո վտարանդի մեր...