Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք և պետք է կասեցվի․ ՀԲԸՄ

6 Օգոստոսի, 2026

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներից։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։

ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում:

ՀՀ Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես Ազգային Եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։

Ըստ այդմ, եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես Կանոնական իրավունքի և Եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

ՀԲԸՄ-ն հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։

Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ, և ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում հայապահպանության գործում Եկեղեցու մնայուն դերը համարում է կենսական»,- նշված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ 7 առաջարկ

Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել միջուկային ծրագրի վերաբերյալ 7 առաջարկ

Իրանը Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ին է փոխանցել իր միջուկային ծրագրին վերաբերող առաջարկություն, որը կքննարկվի միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը կատարի Թեհրանի ներկայացրած յոթ պահանջները։ Այս մասին հինգշաբթի օրը Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։...

Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Ընդդիմությունը չպետք է ընկնի անցյալի մասին արդարանալու իշխանական թակարդը․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ նոյեմբերի 4-ին հայտարարված ընդդիմադիր ուժերի ձևաչափը իշխանության կողմից ենթարկվելու է տարբեր թիրախավորումների, որոնցից առանցքայինը լինելու է այդ ուժերի միջև նախկին հակասությունների և տարաձայնությունների շահարկումը։ Նրա խոսքով՝...

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Ագարակ- Բյուրական ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Այսօր նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Մի շարք նախարարներ ԱԺ-ում են

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավելել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շատ մոտ է ավարտին, և դրա...