Կարո՞ղ է մեր խելքը չի կտրել այդպես հայտարարել, ասել՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». Ռոբերտ Քոչարյան

29 Ապրիլի, 2025

«Հնարավոր էր արդյո՞ք այդ 7 շրջանները պահել, չհամարելով դրանք բանակցությունների առարկա, փոխզիջման առարկա, և շարժվել մոտավորապես այն ուղղությամբ, ինչպես շարժվեց Ռուսաստանը՝ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները վերամիավորելու հարցում։ Այսինքն, 7 շրջանները համարել Արցախի անբաժանելի մաս և դրանք մեկտեղ ճանաչել, Հայաստանի մեջ մտցնել և չսպասել աշխարհի ճանաչմանը կամ Ադրբեջանի ճանաչմանը»,- «Հայկական համալսարանի» քառասերունդ անդամների հետ հանդիպմանը նման հարցադրումով դիմեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Վերցնենք Ռուսաստանը՝ 150 միլիոն բնակչությամբ, աշխարհի ամենից հզոր բանակներից մեկը ունեցող երկիր։ Ուկրաինան, ասում են 40, բայց իրականում այսօրվա բոլոր փորձագիտական գնահատականներով՝ մոտ 25 միլիոն բնակչությամբ։ Ռուսաստանը աշխարհի ամենից հզոր ատոմային պոտենցիալ ունեցող երկիրն է։ Հիմա, եթե մենք այդքանն ունենայինք, իհարկե, այդպես կանեինք։  Մի՛ կասկածեք, իհարկե, այդպես կանեինք։ Բայց հենց մենք հայտարարում էինք այդպիսի մի տարբերակ, սա նշանակում էր, որ այլևս բանակցելու թեմա չկա, դա «Արցախը Հայաստան է և վերջ» էր մոտավորապես, հետևանքները սա էին լինելու։ Սա կլիներ ուղղակի արկածախնդրություն, որի հետևանքը կլիներ պարտություն։ Սա արվեց 2019 թ․-ին։ Մենք լավ գիտակցում էինք, որ պատերազմը, երկարատև պատերազմը պրոբլեմային է մեզ համար,  իսկապես պրոբլեմային է։

Դու կամ պիտի այնպիսի դաշնակից ունենաս, այնպիսի հարաբերություններով, որը պատրաստ է այդ պատերազմի ժամանակ ամբողջությամբ կանգնել քո թիկունքում․ և՛ մարդկային ռեսուրսով, և՛ ամեն ինչով, և՛ նյութական ռեսուրսներով։ Եթե դա չկա, ուրեմն, դու պետք է շատ ավելի ճկուն լինես և փորձես բանակցային գործընթացով արդեն ստանալ այն, ինչը հնարավոր է ստանալ։ Մեր մոտեցումը սա էր։ Կարո՞ղ է մեր խելքը չի կտրել այդպես հայտարարել․ ասեինք՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Կարո՞ղ է, օրինակ, ես Ղարաբաղի նախագահ ընտրվելուց հետո ցանկություն չեմ ունեցել ինագուրացիան անել Շուշիում։ Չենք արել, չէ՞․․․ Մենք այն ժամանակ երբեք չենք փորձել նույնիսկ այնպես անել, որ Թուրքիային մասնակից սարքենք այս հարցում։  Միշտ փորձել ենք Թուրքիայի հետ ճկուն լինել։

Ես հիշում եմ 20 թվականի ամռանը Տավուշում սահմանային այդ լարվածությունը մենք ի՞նչ սարքեցինք՝ հայտարարություններ, որ թուրք ադրբեջանական տանդեմին հաղթեցինք, մեր բանակը ամենից հզոր բանակն է և այլն։ Մեր բանակը ավելի մարտունակ էր, քան Ադրբեջանինը, բայց պոտենցիալով համեմատության եզրեր չկան թուրքական բանակի հետ, և դա սարքել Սարդարապատ, 72 հատ մարտական խաչ տալ Սարդարապատում, սա ոնց որ գրգռես և Թուրքիային ասես՝ «մի հատ միացեք Ադրբեջանի հետ, այս հարցը լուծեք, էս հայերը մեզանից ի՞նչ են ուզում»։

Ու մինչև այսօր ես չեմ հասկանում՝ մի մարդ չի՞ հայտնվել, որ ասի՝ չի կարելի, մի՛ արեք»,- պատասխանեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

Նրան երկու ճնշող կա՝ Փաշինյանն ու Ֆրանկլինը… Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Մանվել Շահվերդյան. դատավոր, որը հայտնի է քաղաքական կալանքներ տալու իր «պարտաճանաչությամբ»։ (Ավարտել է «Հայբուսակ» ինստիտուտի տնտեսա-իրավագիտական ֆակուլտետը)։ Նրա որոշմամբ ու Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակարգի հրահանգով կալանքի...

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

ՀՀ-ն ղեկավարող զույգի քարոզած բարքերը վտանգավոր են պետության ապագայի համար․ Վահե Սարգսյան

Պատմաբան, Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանի գրառումը․ «Արդեն ոչ միայն նյարդայնացնող է ՀՀ-ն ղեկավարող ամուսինների (համատարած խաբեությունների պայմաններում՝ դուք ասեք՝ նախկի՞ն, թե՞ ներկա ամուսինների) քարոզած բարքերն ու կարգախոսները, այլև պետության հարատև...

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...