Կարո՞ղ է հենց սրա համար են եվրոպացիները «սիրում» Փաշինյանին․ Արթուր Խաչատրյան

16 Մայիսի, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՀԱԶԱՆԳ
Կարծեմ 2 տարի առաջ էր, որ բրիտանական հեղինակավոր թերթերը գրեցին, որ Հայաստանը համաձայնվել էր ընդունել Միացյալ Թագավորությունից վտարված ապօրինի ներգաղթյալներին։

Հայաստանի իշխանությունները նենց կիսատ պռատ հերքման խղճուկ փորձեր արեցին։ Հայտնի չէ, թե Հայաստանում այսօր քանի հազար վտարված աֆղանցի, պակիստանցի կամ սոմալիացի կապրեր, թե Բրիտանիայի գերագույն դատարանն այդ որոշում/համաձայնությունն ապօրինի ու մարդու իրավունքներին հակասող չհամարեր։

Այսօր առավոտյան՝ մայիսի 16-ին, անգլիական հեղինակավոր The Guardian օրաթերթը գրել է, որ Միացյալ Թագավորությունը և եվրոպական 45 երկրներ համաձայնության են եկել ապօրինի ներգաղթյալներին երրորդ երկրներ արտաքսելու վերաբերյալ։ Այդ երկրների շարքում են Եգիպտոսը, Եթովպիան, Գանան, Լիբյան, Մավրիտանիան, Ռուանդան, Սենեգալը, Թունիսը, Ուգանդան, Ուզբեկստանը և ․․․․

ՀԱՅԱՍՏԱՆԸ !!!!! Հուսով եմ հասկանում եք, թե ինչ կկատարվի այստեղ, երբ տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ ներխուժեն Հայաստան։ Չմոռանաք նաև «արևմտյան ադրբեջանցիների» մասին, ովքեր Փաշինյանի վերարտադրման դեպքում թակելու են մեր դռները։

Միգուցե Եվրոպայից արտաքսված ներգաղթյալների ընդունման հարցը քննարկվել է Երևանում, երբ եվրոպական երկրների ղեկավարները և բարձրագույն ռանգի եվրաչինովնիկները Երևանում էին․․․ Չեմ բացառում։ Կարո՞ղ է հենց սրա համար են եվրոպացիները «սիրում» Փաշինյանին»։

Նմանատիպ նյութեր

Ժողովուրդն արդեն իսկ մերժել է Սահմանադրության փոփոխության օրակարգը․ Արամ Վարդևանյան

  «Երբ 2026 թվականին տեղի էին ունենում Ազգային ժողովի նախագահության, այդ թվում հենց Ռուբինյանի ընտրությունները, կհիշեք՝ մի պարզ հանգամանք էր քննարկվում, և դա նաև, ի դեպ, գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում...

Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է

Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման ընթացքում, որը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, դժվար թե քննարկվեն Եվրամիության հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի...

Մի շարք միջազգային կազմակերպություններ արձանագրել են Հայաստանի հետընթացը․ Լիլիթ Գալստյան

  «Պարոն Ռուբինյան, ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցը հորդորում է Հայաստանի իշխանություններին դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումը, ընտրություններին առնչվող դատավարություններում ապահովել պատշաճ...

Դատախազությունն ու դատարանը քամահրական վերաբերմունք են դրսևորում ԱԺ նկատմամբ․ Մանուկյան 

«Քիչ առաջ, սիրելի՛ հայրենակիցներ, ՔՊ-ն դեմ քվեարկեց օրակարգում Հայաստանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծն ընդգրկելուն։ Ամենատիպիկ օրինակը հենց այս Ազգային ժողովն է, որը ցույց է տալիս, թե ինչ վիճակում...

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցը։ Դատարան ուղարկված գործից «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Մուսաևը Ադրբեջանում ծառայության է անցել 2026 թվականի հունվարի...