Կարգալուծությունն՝ ըստ եկեղեցական իրավունքի. Տեր Եսայի քահանա Արթենյան

7 Նոյեմբերի, 2025

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԿԱՐԳԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
«Կանոնագիրք Հայոց»-ում կարգալուծության վերաբերյալ կանոնները հստակորեն մատնանշում են, որ խոսքը վերաբերում է օծյալ հոգեւորականին քահանայությունից, ինչպես նաեւ օծումից լուծարելուն․ հրահանգում են լուծարել քահանայությունը, լուծարել քահանայական կարգը.
ա. անիծեալ լիցի քահանայն եւ ի կարգէն լուծցի (ԿԱՆՈՆՔ ԿԻՒՐՂԻ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑՒՈՅ, կանոն ՉՂԱ. (ՉՁԴ.) Ե.),
բ. քահանայ ոք լուծեալ է ի կարգէն, լուծեալ լիցի ի կարգէն, ի կարգէն լուծցին (ԲԱՐՍՂԻ ԳԻՐ ԿԱՆՈՆԱԿԱՆ, կանոններ ՏԿԱ. (ՏԾԳ.) ԻԸ., ՌՃԽԹ. (ՌՃԽԱ.) ՄԺԶ., ՌՄԴ. (ՌՃՂԶ.) ՄՀԱ.),
գ. Եթէ ոք եպիսկոպոս կամ երէց՝ լուծցի, Երէց կամ սարկաւագ լուծցի, Եպիսկոպոս կամ երէց կամ սարկաւագ՝ լուծցի, լուծեալ ի քահանայութենէ, Զեպիսկոպոս եւ զերէց եւ զսարկաւագ լուծանել հրամայեմք, լուծցի ինքն եւ ոք ձեռնադրեացն, կամ դադարեսցեն, կամ լուծցին (Կանոնք երկրորդ առաքելականք, կանոններ Լէ. (ԼԶ.) Գ., ԼԹ. (TP.) Ե., Խ., (ԼԹ.) Զ., ԽԱ. (Խ.) է., ԽԵ. (ԽԴ.) ԺԱ., Ծէ. (ԾԶ.) ԻԳ., ԾԹ. (ԾՐ.) ԻԵ., ԿԱ. (Կ.) Իէ., ԿԲ. (ԿԱ.) ԻԸ., Կէ. (ԿԶ.) ԼԳ., ՀԴ. (ՀԳ.) Խ., Հէ. (ՀԶ.) ԽԳ.)։
Ըստ «Կանոնագիրք Հայոցի» կարգալուծությունը վերաբերում է քահանայությանն ամբողջապես․
ա. քահանայութիւնն լուծցի կամ յերիցութենէն լուծցի (Սահմանք եւ կանոնք կարգի Աստուծոյ սրբոյ եկեղեցւոյ, զոր եդին վարդապետք Հայոց ի լրութիւն Առաքելական եւ Նիկիական կանոնաց հաստատութիւն, կանոններ ՇՂԳ. (ՇՁԹ.) ԺԹ., ՇՁԳ. (ՇՀԹ.) Թ., ՇՂԳ. (ՇՁԹ.) ԺԹ.),
բ. թէ քահանայ է՝ լուծցի, նզովիւք լուծցի (ԿԱՆՈՆՔ ՆԵՐՍէՍԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ, կոնոններ ՈԺԶ. (ՈԺԲ.) P., ՈԻէ. (ՈԻԳ.) ԺԹ.),
գ. լուծցի ի քահանայութենէն, անիծեալ լիցի քահանայն եւ ի կարգէն լուծցի (ԿԱՆՈՆՔ ԿԻՒՐՂԻ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑՒՈՅ, կանոններ ՉՁՐ. (ՉՁԱ.) Բ., ՉՂԱ. (ՉՁԴ.) Ե.),
դ. լուծցին յիւքաքանչիւք աշտիճանէ (ԿԱՆՈՆԱԿԱՆ ԳԻՐ ՏԵԱՌՆ ԵՊԻՓԱՆՈՒ ԱՍԱՑԵԱԼ, կանոններ ՉՂԲ. (ՉՁԵ.) Ա.),
ե. լուծեալ ի քահանայութենէ (Կանոնք երկրորդ առաքելականք, կանոն ԽԵ. (ԽԴ.) ԺԱ.),
զ. լուծցի յաւծմանէն եւ եղիցի նզովեալ (ԲԱՐՍՂԻ ԳԻՐ ԿԱՆՈՆԱԿԱՆ, կանոն ՌՀԱ. (ՌԿԳ.) ՃԼՐ.):
«Կանոնագիրք Հայոցի» կանոնը նաև հրամայում է կարգալույծ անել այն քահանային, ով աղոթակից կլինի քահանայությունից արդեն իսկ լուծարյալին՝ իբրեւ քահանայի. «Եթէ ոք լուծեալ ի քահանայութենէ՝ այլ ոք քահանայ աղօթակից լիցի իբրեւ քահանայի՝ լուծցի» (Կանոնք երկրորդ առաքելականք, կանոն ԽԵ. (ԽԴ.) ԺԱ.):
Այս կանոնները ցույց են տալիս, որ խոսքը ոչ միայն քահանայությունից հեռացնելու մասին է, այլեւ քահանայությունը լուծարելու՝ քահանայութիւնն լուծցի, օծումից լուծարելու՝ լուծցի յաւծմանէն:
Տ. ԱԴԱՄ ՔՀՆ ՄԱԿԱՐՅԱՆ»։

Նմանատիպ նյութեր

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, կանգառներում կուտակումներ, անվերջանալի խցանումներ․ սա այն իրականությունն է, որին ամեն օր բախվում են երևանցիները, նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Եվ այս պայմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը...

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...