Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան արգելելը հարված էր մեր երկրի միջազգային վարկանիշին. տեր Եսայի

23 Մարտի, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետ երանաշնորհ Իլիա Երկրորդ Պատրիարքի հուղարկավորությանը կարևոր քայլ պիտի լիներ՝ համահունչ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության և երկու Եկեղեցիների պատմական առնչակցությունների ոգուն։ Այդ մասին ի պատասխան NEWS.am-ի հարցմանը, թե ինչպես կգնահատի այն փաստը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին արգելել են մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք  Իլիա Երկրորդի հուղարկավորությանարարողությանը ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի ավագ քահանա Արթենյանը:

«Դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները, չկարողանալով ճիշտ գնահատել իրողությունները և եղբայրական վրաց ժողովրդի կորստյան ու սուգի մեջ ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայոց Եկեղեցու զորակցության կարևորությունը, մերժեցին Նորին Սրբության ելքի արգելքի առնչությամբ ներկայացված միջնորդությունը՝ անհիմն նկատելով ի Տեր ննջած Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսի հուղարկավորությանը Հայոց Հայրապետի ներկա գտնվելու անհրաժեշտությունը։ Նման գործելաոճը պախարակելի է, չի բխում ՀՀ շահերից, նաև մեծապես հարվածում է ինչպես երկրի արդարադատությանը, այնպես և միջազգային վարկանիշին։

Այսպիսով՝ հերթական անգամ իշխանությունները հակասահմանադրական քայլով, ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջեկեղեցական հարաբերությունների շրջանակում գործունեություն ծավալելու հովվապետական պարտավորություններն ու իրավունքները։ Այս ամենը հնարավոր չէ այլ կերպ որակել, քան իրագործված ապօրինի հետապնդում և բռնաճնշում»,- նշել է Արթենյանը ։

Նմանատիպ նյութեր

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...