Կառավարությունը փոխվելով՝ մարդիկ չեն փոխվում․ Սասունիկի բնակիչ 

21 Հուլիսի, 2025

Կառավարությունը, որ իրան մի քիչ քիչ փող վերցնի, ժողովրդի համար կարա բարձրացնի ամեն ինչ էլ․ դատավոր ա, դեպուտատ ա, որ փողերը մի քիչ պակասցնեն, ավելի լավ կլինի. Քաղաքացի

Սասունիկում անասնապահությունն ու հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակության ծավալները տարեցտարի նվազում են։

Բնակիչները Marz News-ի հետ զրույցում նշում էին, որ տարիներ առաջ գյուղի արոտավայրերը վարձակալության են հանձնել ինչ-որ անհատների, որից հետո անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է։ Մարդիկ ստիպված մի քանի անգամ կրճատել են անասնագլխաքանակը։

Սասունիկի վարչական ղեկավար Արման Մարգարյանը Marz News-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց՝ վերջին 10-ը տարիներին անասնագլխաքանակը կրճատվել է մոտ 3 անգամ։

«Նախկինում մոտ 1500 գլուխ խոշոր եղջերավոր ենք ունեցել, այժմ այդ թիվը չի գերազանցում 500-ը»,- ասաց նա։ Ոռոգման ջրի խնդիրը ևս գյուղում ամբողջովին լուծված չէ։

Հողագործները ստիպված են հերթագրվել ու ըստ սահմանված ժամանակացույցի ոռոգել այգիները։

«Այդ ընթացքում բերքը կարող է չորանալ»,- ասում է Սուրեն պապը։

Սասունիկը Հայաստանի երիտասարդ գյուղերից է։ Գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ Բնակիչներն այստեղ են եկել Խորհրդային տարիներին՝ Հայաստանի տարբեր շրջանններից, մեծ մասը՝ Վերին Սասունիկից։ Բնակչության 25-30 տոկոսը սասունցիներ են։ Գյուղն ունի 1100 տնտեսություն, շուրջ 4000 բնակչություն։

 

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանական տարածքներ են համարվում Սյունիքը, Գեղարքունիքը և Վայոց Ձորը․ Գասպարյան

  «Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանական տարածքներ են համարվում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը։ Երբ մենք մեր քաղաքացիներին փորձում ենք բացատրել, թե նոր Սահմանադրության ընդունմամբ ինչ վտանգներ կարող են լինել Հայաստանի...

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի...

Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին

Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին

Լրագրող Նինա Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նոյեմբերի 9, 2026 թ․, Մոսկվա Բարեկամներիցս մեկը հագուստ էր գնում։ Դրամարկղի մոտ պարզվեց, որ վաճառողն ադրբեջանցի է, և ասում է․ «Ради Пашиняна я вам сделаю скидку. Мы его очень любим, он единственный лидер, который...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Վահե Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տվյալների մշակման կենտրոններն ու էներգետիկ անվտանգությունը. եվրոպական բողոքի ցույցերն ու հայաստանյան իրողությունները. Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի...

Ընտրողներն արդեն իսկ չեն տվել հնարավորություն որևէ սահմանադրություն հանրաքվեի դնելու համար․ Արթուր Դանիելյան

  «Մեզ պարտադրվում է ալիևյան սահմանադրություն, որը ենթադրում է Անկախության հռչակագրից հրաժարում, և եկեք պատկերացնենք մի իրավիճակ, թե ինչ կլինի, եթե հանրաքվեն ունենա հաջողություն կամ հակառակը՝ հայ ժողովուրդն այնուամենայնիվ դեմ լինի նոր...