Կառավարության որոշմամբ և «կադաստրի թղթով» Հովհաննավանքի հողն ու շինությունները Մայր Աթոռի սեփականությունն են. «Հետք»

26 Հոկտեմբերի, 2025

«Հետքը» գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ կրկին բորբոքված կրքերին եւ, մասնավորապես, Հովհաննավանքի այլեւս նախկին հոգեւոր հովիվ տեր Արամին, որը Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ է հռչակվել եւ այժմ պաշտոնապես աշխարհական է՝ Ստեփան Ասատրյան անունով, հայտարարեց.

«Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ գտնվում են Կառավարության հաշվեկշռում, եւ մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն: Ես կարծում եմ, որ էնտեղ, որտեղ չկա հոգեւոր կյանք, այլ կան ինտրիգներ, կան խարդավանքներ, ֆեյքերեցների թե երեցֆեյքերի խմբեր են գործում, մենք կարող ենք, կա բոլոր բարոյական եւ իրավականն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ տեր Արամին եւ նրա նման քահանաներին բոլոր ձեւերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգեւոր կյանքը»:

Փաշինյանի պնդումը Հովհաննավանքի վերաբերյալ հիմք չունի, այլ կերպ ասած՝ նա ճիշտ չգիտի, թե ում է պատկանում Հովհաննավանքը, բայց առանց փաստերը ստուգելու, շարունակել է թեման ու խոսել «բարոյական եւ իրավական» հիմքերով հուշարձանները Մայր Աթոռից հետ վերցնելուց:

Բանն այն է, որ Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր, սեփականության իրավունքով պատկանում են Մայր Աթոռին: Ավելին՝ 2005 թ. փետրվարի 17-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել էր անհատույց սեփականության իրավունքով ՀԱԵ-ին օտարել վերջինիս պատկանող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած եւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք մինչ այդ Մայր Աթոռին էին հանձնված անհատույց օգտագործման իրավունքով:

ՀԱԵ-ն այս ամենը հավաստող ապացույց ունի՝ սեփականության վկայական կամ, Փաշինյանի ասած, «կադաստրի թուղթ»:

Համաձայն Կադաստրի կոմիտեից «Հետքի» ձեռք բերած տեղեկանքի՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանն են պատկանում թե՛ Հովհաննավանքի հողամասը, թե՛ դրա վրա կառուցված շենք-շինությունները: ՀԱԵ-ի այս իրավունքը կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել ավելի քան 20 տարի առաջ՝ 2005-ի մարտի 25-ին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի...

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ.-ն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինը նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել հոկտեմբերի 17-ին, Արարատի մարզի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի տարածքից,...

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...