Ցավոք սրտի ունենք գերության մեջ գտնվող Հովհաննավանք եկեղեցին, որտեղ օրինական պատարագներ չեն մատուցվում․ Տեր Վրթանես

16 Հունվարի, 2026

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ` թեմն երեկ կրկին մեկտեղվել էր միասնական աղոթքի:

Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվել է միասնական ժամերգություն:

Թեմի հոգևոր դասն ու տաբեր համայնքներից ուխտավորաբար Բյուրական եկած բազում հավատացյալներ միասնական աղոթք են բարձրացրել առ Բարձրյալն Աստված, այս օրերին անազատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ ու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Արշակ Սրբազանի, Գարեգին քահանայի, անազատության և գերության մեջ գտնվող ու անհետ կորած մեր զավակների, Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար:

Ժամերգության ավարտին իր խոսքն է ներկաներին ուղղել Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Այսօր մեր Թմակալ Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության օրն է։ Նա, կալանավայրում լինելով, անդադար մեզ համար աղոթք է անում, և մենք էլ շատ ենք զգում իր ֆիզիկական ներկայության պակասը ու այսօր այստեղ ենք աղոթելու իր և ամենքի համար»,- նշել է Տեր Վրթանեսը։

Տեր հայրն անդրադառնալով օրվա խորհրդին՝ նշել է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայաստան է բերել Հովհաննես Մկրտիչի մասունքները, որոնց վրա կառուցվել են Մշո Սուրբ Կարապետի վանքը, Արցախում գտնվող Գանձասարի վանքը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննեսը, Օհանավանի Սուրբ Հովհաննավանքը և այլ եկեղեցիներ։

Այսօր ցավալի իրավիճակ ունենք` Մշո Սուրբ Կարապետը կիսաավերված վիճակում է։ Արցախի մեր Գանձասարի վանքը ադրբեջանական գերության մեջ է։ Ցավոք սրտի, նրանց կողքին նաև ունենք այսօր գերության մեջ գտնվող Օհանավանի Հովհաննավանք եկեղեցին, որտեղ վերջին շրջանում օրինական պատարագներ չեն մատուցվում։ Մեր աղոթքն է առ Աստված, որ մի օր և՛ Մշո Սուրբ Կարապետում, և՛ Գանձասարի Սուրբ Հովհաննես եկեղեցում, և Հովհաննավանքում մենք Հովհաննես Մկրտչի տոներին մասնակցենք Սուրբ Պատարագի»:

Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:

Հունվարի 22-ին՝ ժամը 19:00-ին, միասնական ժամերգությունը տեղի կունենա Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ: Հայտնում են Կառավարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացումը, աճող պետական պարտքն ու տնտեսական դանդաղումը․ ինչ է թաքցնում 2027-ի բյուջեն

Ներկայացնում ենք 2027 թվականի պետական բյուջեի նախագծի տնտեսական և ֆինանսական  վերլուծությունը: Արդյունաբերության աճը պայմանավորված է Ամուլսարով։ • Պետք է ենթադրել, որ արտահանման կանխատեսվող աճը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների աճով։ Արտաքին դրական գործոնի...

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել

Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել։ Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական...

Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր

Իրանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 11 զnհ, 19 վիրավnր

Իրանի Իլամ նահանգում ուղևորատար ավտոբուսի շրջվելու հետևանքով 11 մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվել, այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանփուրը։ Ավելի վաղ Իլամ նահանգի Կարմիր մահիկի...

«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկի

«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծել է երկու բժշկի

Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի...