Կանադահայոց թեմի առաջնորդը հայ իրավաբաններին կոչ է անում կանգնել ի պաշտպանություն ոտնահարվող իրավունքների և աժեքների

3 Փետրվարի, 2026

Հայ Առաքելական Եկեղեցու  Կանադահայոց թեմի առաջնորդ  Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի ուղերձը հայ իրավաբաններին.

«Սույն ուղերձով դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում, և հատկապես Հայաստանի Հանրապետությունում գործող հայ իրավաբանական միություններին։ Ձեզ ընկալում եմ ոչ միայն որպես տարբեր պետությունների իրավական համակարգերում գործող առանձին անհատներ, այլև՝ որպես համահայկական շահերի պաշտպանության գիտակցումով առաջնորդվող, արժեքային ընդհանրությամբ միավորված մեկ ամբողջական համայնք։

Ցավով և խոր մտահոգությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության վերջին տարիների մի շարք պետական որոշումներ և նախաձեռնություններ, որոնք ակնհայտորեն հակասում են ազգային, սահմանադրական և հոգևոր հիմնարար արժեքներին, մինչ օրս չեն արժանացել համարժեք հրապարակային կամ մասնագիտական իրավական գնահատականի։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների ազատ տեղաշարժի սահմանափակմանը և նրանց մասնակցության խոչընդոտմանը նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին։ Սրանք վարչական կամ ընթացակարգային բնույթի հարցեր չեն, այլ ուղղակիորեն առնչվում են խղճի ու կրոնի ազատությանը և Եկեղեցու ներքին ինքնավարությանը։

Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որ խղճի, կրոնի և միավորման ազատությունները չեն կարող սահմանափակվել քաղաքական նպատակահարմարությամբ։ Մարդու իրավունքների միջազգային սկզբունքը հստակորեն ամրագրում է, որ պետության պարտականությունն է ոչ թե վերահսկել այդ ազատությունները, այլ ապահովել դրանց լիարժեք և արդյունավետ իրացումը։

Այսօր, սակայն, «նոր» Հայաստանի իշխանությունները ավանդական քրիստոնեական արժեքների նսեմացումը ներկայացնում են որպես մարդու իրավունքների պաշտպանություն՝ աղավաղելով իրավունքի և արժեքների իրական բովանդակությունը։

Պետությունը փորձում է Եկեղեցուն վերաբերվել որպես վարչական կամ գործադիր մարմնի՝ խախտելով նրա ներքին ինքնավարությունը և խոչընդոտելով համաեկեղեցական նշանակություն ունեցող ժողովի գումարումը։ Հոգևորականներին առաջադրվում են անհեթեթ և իրավական հիմքերից զուրկ մեղադրանքներ՝ ներեկեղեցական որոշումները չկատարելու կամ դրանք դատական ատյանների միջոցով կասեցնելու պատրվակով։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին ունի բազմադարյա ինքնուրույն գոյություն և երբեք չի հանդիսացել պետական կառույց կամ ենթակա մարմին։

Այս իրողությունների հետևանքով համաեկեղեցական ժողովը այսօր ստիպված է գումարվել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Դա պայմանավորված է իշխանական միջամտությունների իրական վտանգով։ Մինչդեռ այդ ժողովում պետք է քննարկվեն բացառիկ կարևորության հարցեր, առնչվող Հայ Առաքելական Եկեղեցու ներկային և ապագային։

Քրիստոնեական ավանդությունը հստակ է այս հարցում. «Որտեղ արդարություն չկա, այնտեղ իշխանությունը վերածվում է բռնության»։ Եկեղեցական հայրերի այս ուսմունքը արդարությունը ներկայացնում է ոչ թե որպես բարեմաղթանք, այլ՝ որպես իշխանության օրինականության սահման։ Հայ իրավական և փիլիսոփայական մտքի մեծագույն ներկայացուցիչ Մխիթար Գոշը իր «Դատաստանագրքում» հստակ ձևակերպում է նույն սկզբունքը՝ նշելով, որ օրենքը կոչված է պաշտպանելու թույլերին ուժեղներից, այլ ոչ թե դառնալու ուժեղների գործիքը՝ թույլերի դեմ։

Այսօր, սակայն, երբ իրավաբանական խնդիրները վերաբերում են առավել խորքային և համազգային նշանակություն ունեցող հարցերի՝ Եկեղեցու ազատությանը և ինքնավարությանը, հոգևորականների հիմնարար իրավունքներին, ինչպես նաև պետական մակարդակով եկեղեցական գույքի վաճառքի կամ նվիրատվության մտահոգիչ նախաձեռնություններին, նկատվում է անհասկանալի լռություն։ Այդ լռությունը նման իրավիճակներում, կամա թե ակամա, ընկալվում է որպես համաձայնություն կամ մասնագիտական և բարոյական պատասխանատվությունից խուսափում։

Իրավաբանը միայն իրավական նորմեր կիրառող մասնագետ չէ։ Նա նաև արդարության, իրավունքի գերակայության և քաղաքացիական խիզախության կրողն է։ Ինչպես կրկին ընդգծում է Մխիթար Գոշը, արդար դատաստանը սկսվում է խղճից, այլ ոչ թե հրահանգից։

Ակնկալում եմ, որ Հայ Եկեղեցու իրավաբան զավակները այս ուղերձը կընդունեն որպես կոչ՝ վերաիմաստավորելու իրենց մասնագիտական պարտավորությունները և դրանք վերածելու հետևողական ու գործնական քայլերի՝ ի պաշտպանություն այն արժեքների և իրավունքների, որոնք այսօր վտանգված են Մայր Հայրենիքում։

Օրհնությամբ՝

Տեր Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան

Առաջնորդ Կանադահայոց Թեմի»։

Նմանատիպ նյութեր

Տպավորություն է, որ քննչականում վերջին զանգի էժան սցենարիստներ են․ Բագրատ Միկոյան

  «Ցանկացած բան, որ տեղի է ունենում, ու ուզում ես հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, երբ պատմում են քեզ, երկու հարց ես տալիս՝ «ի՞նչ» և «երբ»։ Հիմա այդ մարդը ուղիղ եթերից երկու հարցին էլ սուտ է պատասխանում․ ինքը ստով է սկսում այդ ամեն ինչը։...

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը. Ջաբարով

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանն ինքը պաշտոնապես չէր պաշտպանում Ղարաբաղը. Ջաբարով

Հայաստանի կողմից Ռուսաստանը դաշնակից չճանաչելը մեր երկրի հետ ձեռք ձեռքի տված քայլել չցանկանալն արդարացնելու փորձ է, հայտարարել է ՌԴ ներքին գործերին միջամտության կանխարգելման և պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով Դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահ...

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանից. Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի համակարգ, ուժի մեջ կմտնի նաև նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը։  Նոր օրենքը...

Պաշտոնական Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում. ճաղերի հետևում են Արցախի բոլոր նախագահները. Խաչատրյան

Պաշտոնական Երևանի ու Բաքվի քաղաքականությունների ինչպիսի՜ զուգամիտում. ճաղերի հետևում են Արցախի բոլոր նախագահները. Խաչատրյան

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը գրում է. «Այսօր նախագահ Քոչարյանի ծննդյան օրն է․․․ Նախագահը ճաղերի հետևում է։ Թերևս այս իրավիճակը լավագույնս կարելի է նկարագրել Շեքսպիրի «Համլետ» ողբերգության հերոսի հայտնի արտահայտությամբ․...

Ո՞նց պետք է Ռոբերտ Քոչարյանը քննությանը խանգարի․ գնա արխիվ ռետինով ջնջի՞․ Արամ Օրբելյան

  «Կառավարության անդամները նկարագրված են որպես նախագահի ենթականեր: Ուղղակիորեն գրված է՝ ենթականեր։ Ասում ենք․ «Լա՛վ, Սահմանադրությունը հասկանում ենք, որ դուք այդպես եք ընկալում և հիմա փորձում եք հենց այդպես էլ կառավարել, հա՞, որ...