«ԱրմԼուր»-ի փոխանցմամբ կալանավոր Մայիս Եղոյանն ահազանգել է, որ մի քանի անգամ անհաջող վիրահատվել է, ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն։
«Վիրահատությունից հետո օգոստոսի 28-ին ինձ տեղափոխել են խնամքի կենտրոն, ինձ պահում են ցավազրկողներով։ 6 ամիս է՝ չեմ լողացել, գլուխս սաղ վերք է, ցավերից մեռնում եմ»։ Ըստ կալանավորի՝ իր վիճակի միակ պատասխանատուն ՀՀ առողջապահության նախարարությունն է․ Անահիտ Ավանեսյանն իր նամակներին չի արձագանքել:




