Կա միայն մեծ հպարտություն․ Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների մասին

4 Օգոստոսի, 2026

 

«Իմ խորին համոզմամբ՝ բարեկիրթ կամ լինում են, կամ չեն լինում։ Մարդ չի կարող այստեղ լինել բարեկիրթ, իսկ սրանից դուրս՝ չլինել բարեկիրթ։

Երբ դուք ապօրինի կերպով սահմանափակում եք, օրինակ, հորս արտերկիր մեկնելը, դրանից անմիջապես հետո ԱԱԾ-ի տեսախցիկի նկարածը րոպեների ընթացքում հայտնվում է իշխանական մամուլում, ու սրա շուրջ ինչ-որ մարդիկ, որոնք նաև այսօր այստեղ են գտնվում, սկսում են ամենալկտի ձևով գրառումներ անել։ Սրա պատասխանը ուրիշ տեղ, ուրիշ հարթությունում մի օր տրվելու է, բայց սա բարեկրթությունից բացարձակ հեռու է։

Եթե ուզում եք լինել բարեկիրթ, դա միայն այս ամբիոնում չպետք է լինի։ Դա պետք է լինի և Facebook-ում, և այս դահլիճից դուրս, և ամենուրեք։ Ընդհանրապես, այս բարեկրթության հարցը մի հատ տեսեք՝ 2018 թվականից հետո դեպքերն ինչպես զարգացան, ինչ կարգի բաներ թույլ տրվեցին մարդկանց հասցեին, ինչ կարգի արտահայտություններ ու լկտիություններ եղան։ Եվ այս ամեն ինչից հետո գալ այստեղ ու խոսել բարեկրթությունից՝ կարծում եմ՝ առնվազն ազնիվ չէ։

Ալխաս Ղազարյանն, օրինակ, ասում էր․ «Երբ մենք խոսում ենք ընտրություններ կեղծելուց, ամենացնցող բանը, իհարկե, «Բարգավաճ Հայաստանի» մանդատները կոնկրետ գողանալն է եղել»։ Ասում է․ «Լավ, ժողովուրդ, մեզ մեղադրում եք, որ ընտրություն ենք կեղծել, բայց 49 տոկոս ենք տարել։ Ասում եք՝ 50-ից ավել չեք տարել։ Դե եթե կեղծող էինք, մի քիչ էլ ավել կկեղծեինք, 50 կլինեինք»։

Դուք Հայաստանի 30 տարվա գրեթե բոլոր ընտրությունները համարում եք կեղծված, եթե չեմ սխալվում։ Օրինակ՝ 2003 թվականի ընտրություններին հայրս 49 տոկոս ձայն էր տարել Ստեփան Դեմիրճյանի հետ։ Հիմա այս նույն տրամաբանությունը մի դեպքում աշխատում է, մյուս դեպքում չի աշխատում։ Ո՞նց է էլի»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ ԲԴԽ ներկայիս նախագահը՝ Արթուր Աթաբեկյանը, ազատվում է Կարեն Անդրեասյանի ղեկավարման ժամանակ քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների ցուցակում հայտնված թեկնածուներից։ Բանն...

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու ամիս առաջ ՊՆ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Գարեգին Պողոսյանի պահվածքը քննարկման թեմա է դարձել պաշտպանության համակարգում: Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի շաբաթ է՝ նա կադրային «ցունամի» է անում...

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ կրքերը ՔՊ-ում դեռ չեն հանդարտվել։ Սարգսյանը, հիշեցնենք, հրապարակային քննադատության էր ենթարկել ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին՝ նրան մեղադրելով...

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչարյանն իր ղեկավարած մարզում վհուկների որս է իրականացնում։ Չնայած ընտրություններն արդեն անցյալում են, երբ մարզպետը խոշորացույցով հայտնաբերում ու պատժում էր հակաիշխանականներին` ազատում էր աշխատանքից կամ այլ...

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման պատասխանատուները կարծես աշխատում են ոչ թե «կանխարգելել», այլ «դեպքից հետո արձագանքել» սկզբունքով։ Սա պարզվեց նաև Ծավ գյուղի թունավորման դեպքով պայմանավորված, երբ հայտնի դարձավ, որ վերջին...