Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»

4 Հունիսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հանդիպել էր խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները։ Չնայած պաշտոնական հաղորդագրությունը բավականին զուսպ է, եւ հպանցիկ անդրադարձ կա ջերմոցատերերի առջեւ ծառացած մարտահրավերներին, նշվում է, թե անդրադարձ է կատարվել «արտահանման դիվերսիֆիկացիային»:

Սակայն, մեր տեղեկություններով, բավականին թեժ քննարկում է ծավալվել, բայց այդպես էլ նախարարը չի կարողացել տնտեսվարողներին լուծում առաջարկել։ Հիշեցնենք․ Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնատեսակների, «Ջերմուկի», կոնյակի եւ ծաղիկների ներկրումը Ռուսաստան։

Մեզ պատմեցին, որ Պապոյանը ջերմոցատերերին առաջարկել է օգնություն, ավելի ճիշտ՝ ասել է, թե ինչով կարող է պետությունն օգնել, որ նրանք շատ չտուժեն, սակայն ջերմոցատերերը միաբերան պնդել են, որ իրենց ամենամեծ խնդիրը շուկան է, եվրոպական շուկա արտահանելու սերտիֆիկացիա չունեն, իսկ ռուսականն էլ, փաստորեն, իրենց առջեւ իշխանության թեթեւ ձեռամբ փակվել է, ուստի միակ լուծումն այդ շուկան բացելն է:

Պապոյանը խեղճացած ասել է, որ այս պահին դա հնարավոր չէ, ինչը վրդովեցրել է ջերմոցատերերին։ Նրանք հիշեցրել են իշխանության խոստումները, թե տնտեսություն հիմնեք, գործ դրեք, մենք ձեր թիկունքին կկանգնենք, իրենք էլ մեծ ներդրումներ են արել, վարկեր վերցրել ու այսօր կանգնել փաստի առաջ։ Ջերմոցատերերը հեռացել են դժգոհ եւ առանց լուծումների։

Նմանատիպ նյութեր

Գանձասարը միայն մեզ է հետաքրքիր․ բա ո՞վ պետք է զբաղվի դրանով․ Աննա Գրիգորյան 

«Երբ ես Սիսակ Գաբրիելյանին հարցնում եմ՝ արդյո՞ք ինքը, որպես մեր ինքնության մաս հանդիսացող պատմամշակութային ժառանգության մաս, պետք է նաև նախաձեռնող լինի կամ հետամուտ լինի, որպեսզի մեր մշակութային ժառանգությունը Արցախում, մասնավորապես՝...

Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան

Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան

  ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում կարճ անդրադարձել է նորանշանակ ԱԽ քարտուղար, նախկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը, որում վերջինս հիշատակել է նաև երկրորդ...

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 18-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում արևելյան և հյուսիսարևելյան քամին կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև...

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգի Լախիսարայի Աշոկ Դհամ տաճարում էլեկտրական սյան ընկնելու հետևանքով առաջացած փլուզման հետևանքով, ըստ պաշտոնյաների, զոհվել է առնվազն յոթ մարդ, իսկ տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ «Ասում են, որ այնտեղ էլեկտրական սյուն է ընկել, և մարդիկ...

Կարեն Դեմիրճյան փողոցում երթևեկությունը 2 շաբաթով կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում երթևեկությունը 2 շաբաթով կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի...