Իսրայելը քաղաքացիական բնակչության առողջությանը սպառնացող թունավոր նյութեր է ցողում Հարավային Լիբանանի տարածքի վրա

5 Փետրվարի, 2026

Իսրայելի ավիացիան մեծ քանակությամբ թունավոր նյութեր է ցողում Հարավային Լիբանանի տարածքի վրա, ինչի հետևանքով ոչնչացվում է բուսականությունը և բացասաբար ազդում մարդկանց առողջության վրա։ Այդ մասին համաարաբական Asharq Al Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Նիզար Հանին։

«Վտանգավոր քիմիական նյութերի ինտենսիվ կիրառումը նպատակ ունի մոտ ապագայում հողը ոչ պիտանի դարձնել մշակման համար և այդ կերպ խոչընդոտել բնակիչների վերադարձը հարավային շրջաններ», — նշել է գերատեսչության ղեկավարը։ Նրա խոսքով՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ցողվող նյութը ոչ սելեկտիվ հերբիցիդ է՝ գլիֆոսատի տեսակի։ «Դրա ազդեցությունը որպես քաղցկեղածին նյութ ծայրահեղ վտանգավոր է բուսական միջավայրի համար և բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա», — հայտարարել է նախարարը։

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռնարկել Իսրայելի բնապահպանական ագրեսիայի դեմ՝ նշելով, որ «այս հանցավոր գործողությունների արդյունքում սահմանամերձ գյուղերի բնակիչները մնում են առանց ապրուստի միջոցների»։

Իր հերթին, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հրամանատարությունը հայտարարության մեջ պահանջել էր, որ Իսրայելը «դադարեցնի քաղաքացիական բնակչության առողջությանը սպառնացող քիմիական նյութերի ցողումը»։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...