Իսկ չեք կարծո՞ւմ, որ ամեն ինչ այդչափ պարզունակ չէ. Եկեղեցու դեմ արշավը պատահական չէ. Դանիելյան

16 Հոկտեմբերի, 2025

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ անդրադառնալով հակաեկեղեցական արշավին. «Հակաեկեղեցական համակարգված արշավի համատեքստում Արագածոտնի թեմի նկատմամբ, ցավոք, արդեն վատ ավանդույթի վերածված և առերևույթ ապօրինություններով աննախադեպ քրեական հետապնդմանն անդրադառնալով, շատ հավատացյալներ հրապարակավ փորձում են դատողություններ անել, թե իբր այդ ամենը հնարավոր կլիներ կանխել, եթե ….:
Որպես առավել գործուն քայլ են դիտարկում Տեր Արամին նախապես կարգալույծ անելը: Իսկ չեք կարծո՞ւմ, որ ամեն ինչ այդչափ պարզունակ չէ: Տեր Արամի նկատմամբ ներգործության միջոցների համարժեքությունը գուցե կարևոր հարց է, սակայն թողնենք իրավասու եկեղեցական կառույցներին, իսկ հակաեկեղեցական կեցվածքին հակազդելու համատեքստում վճռորոշ են բոլորովին այլ, առավել հիմնարար նախադրյալներ, որոնք էլ հենց հարմարավետ միջավայր են ձևավորում վերը նշված դեմքերի ու դեպքերի համար:
Հայ Եկեղեցին թիրախավորվել է, որովհետև արդի համահանրայնացման աշխարհահայացքի համատեքստում, կարծում եմ, առաջնահերթ նշանառության տակ են վերցվում այն երկրները, որոնք միանշանակ օժտված են անհատականության և, հատկապես՝ ազգային ինքնության խորքային արժեքներով, որոնց կազմում Հայ Եկեղեցին, թերևս, ամենահզոր գործոնն է մնացել: Հակակրոնականության միակ թիրախը բնավ կայացած Եկեղեցիները չեն, պարզապես հաշվարկով սկսում են ամուր կառույցներից, ինչին ակամա պաշտպանում կամ գոնե չեն ընդդիմանում աղանդավորական միավորումները, այնուհետև հերթը անխուսափելիորեն հասնելու է նույն այդ միավորումներին: Պատահական չեն գրեթե նույնական սցենարով ներկայիս հակաեկեղեցական արշավները նաև մյուս երկրներում: Մեր պարագայում այդ ամենին որպես կատալիզատոր, նպաստում են նաև ադրբեջանական կրոնական կառույցի առաջնորդի կեղծ հայտարարություններով հրահրումները:
Ամբողջ խնդիրն այն է, որ Հայ Եկեղեցին, չնչին, անէական բացառություններով, չի տրվում է անջրպետման, պառակտելու միջոցով եղած սակավ ուժերը անթաքույց ջլատելու քաղաքականությանը, ճիշտ հակառակը՝ քարոզում է աներեր մնալ համազգային, պետական շահերի պաշտպանության դիրքերում: Այդպիսի կեցվածքն ինքնին դատապարտելի չէ, ուստի գործի են դրվում տարաբնույթ պիտակավորումներ, որոնք ընդհանուր առմամբ տեղավորվում են «ռևանշիզմի» մեղադրանքի մեջ: Իրականում, ռևանշիզմ ոչ միայն քարոզում, այլև անարգել իրականացնում է ադրբեջանական իշխանությունը, ուղղակի կարողանում է նենգաբար դրանում մեղադրել սոսկ իրենց օրինական շահերը պաշտպանող Հայ ժողովրդին, որի հասցեին անգամ օգտագործում է հավաքական անասելի վիրավորական արտահայտություններ:
Անկասկած յուրաքանչյուր հայ հավատացյալ բոլոր իրավաչափ քայլերով դիմակայելու է, ոչ թե տրվի միմյանց մեղադրելու ժամանակակից անմիտ գայթակղությանը: Աստված պահապան մեր Երկրին, ժողովրդին և Հայ Եկեղեցուն …»

Նմանատիպ նյութեր

«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա․ «Փաստ»

«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջերս Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց գրառմամբ ու տեսանյութով՝ կոչ անելով քաղաքացիներին քվեարկել այն թեկնածուների, այդ թվում՝ քպականների դեմ, որոնք կիրառում են վարչական ռեսուրս կամ դիմում են ապօրինությունների։ Առաջին...

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրանց գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ երբ կանգնում են գյուղի կենտրոնում դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։ Սովետական տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը, որը...

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների...

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...