Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության ներքո խաղաղության հեքիաթների խայծը միայն միամիտ մարդիկ չէ, որ կուլ են տվել․ Դանիելյան

28 Մայիսի, 2026

Հետխորհրդային իրադարձությունները անխուսափելիորեն հանգեցնելու էին ԽՍՀՄ֊ի փլուզմանը։ Միաժամանակ, մեր Երկրում անկախության շարժման շնորհիվ ունեցանք բազմաթիվ պատմական ձեռքբերումներ, որոնցից հատկապես նշանակալից են՝ ա) Հայաստանի պետության հիմնադրումը, բ) Արցախի ազատագրումը և գ) Երկիրն աստիճանական ուծացումից փրկելը, քանզի լավագույն տարածքներում ադրբեջանցիներով բնակեցնելը խիստ համակարգված ու հեռանկարային բնույթ ուներ։ Հայաստանը բացառապես այդ շարժման շնորհիվ դարձավ 90 տոկոսից ավել հայերով բնակեցված, ինչպիսին եղել է դարեր շարունակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Արցախի հարցին տրվեց հանցավոր լուծում, թեպետ՝ ոչ ոք իրավասու չէ, ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքները, այն համարել փակված։ Ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, սակայն այդ փաստը բարձրաձայնելն անգամ, մեղմ ասած, չի խրախուսվում։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիներով բնակեցնելուն, ապա դրա համար հատուկ համաձայնագիր կամ որոշում պետք չէ, քանզի ազգային օրենսդրությունը և ներկա կացությունը, ցավոք, անարգել ընձեռում են բնակչության կազմում հայերի համամասնությունը սոսկ սկզբի համար դարձյալ 90 տոկոսի իջեցնելու իրական հնարավորություն։ Հետևանքները յուրաքանչյուր սթափ մտածող հայ համարժեք գիտակցում է, քանզի խնդիրը հասարակ ադրբեջանցին չէ, այլ այդ երկրի պաշտոնական քաղաքականությունը։

Հ.Գ. Ադրբեջանական պաշտոնական քաղաքականության ներքո խաղաղության հեքիաթների խայծը միայն միամիտ մարդիկ չէ, որ կուլ են տվել։ Սումգայիթյան ջարդերից հետո, աշխարհի չեմպիիոն, հետագայում մեծ քաղաքականություն մտած Կասպարովը ևս վրդովված փորձում էր ապացուցել, որ ադրբեջանական քաղաքականությունն իր էությամբ մարդասիրական է, սակայն մեկ տարի չանցած՝ Բաքվի 1990թ. հունվարյան ջարդերից սոսկ անվտանգության ծառայության միջոցով մի կերպ փրկվելուց հետո խոստովանեց, որ թույլ է տվել իր կյանքի մեծագույն սխալը …. »,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Իշխան Սաղաթելյանը Յոնեկ Փոլեին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Իշխան Սաղաթելյանը Յոնեկ Փոլեին է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոնեկ...

Լոնդոնից կես միլիոն դոլարով դռան փեղկ. գործ ունենք պետական միջոցների հաշվին կոռուպցիոն սխեմայով գործարքի հետ. Դեմոյան

Լոնդոնից կես միլիոն դոլարով դռան փեղկ. գործ ունենք պետական միջոցների հաշվին կոռուպցիոն սխեմայով գործարքի հետ. Դեմոյան

Հայկ Դեմոյանը հաղորդում է ներկայացրել՝ Լոնդոնից կես միլիոն դոլարով դռան փեղկ ձեռք բերելու համար։ Նա, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ֊ի դուռն ու լուսամուտը Եկեղեցու գործերը քննող Ազգային ժողովի ՔՊ֊ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ...

ԵՄ-ն սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը. Կարասին

ԵՄ-ն սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանն անդամակցելու ծրագրերի մշակումը. Կարասին

Եվրամիությունը սկսել է Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի՝ միությանը միանալու ծրագրերի մշակումը։ Այդ ծրագրերն անմիջականորեն առնչվում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությանը։ Այս մասին ՏԱՍՍ- փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի միջազգային...

Արտաշատում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. վիրավորներ կան

Արտաշատում հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Արտաշատ քաղաքում՝ «Արտաշատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Nissan»...