Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան

23 Սեպտեմբերի, 2026

«Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր֊մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական հետևանքներ առաջադրելու տեսանկյունից»,-նշել է  Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Հասկանալի է, որ, ըստ էության, ծայրահեղ տգետ ու ընդհանուր առմամբ ինքնամերկացման հասցնող քայլ կատարելիս, այդ երկրի իշխանությունները պարզապես օգտվում են կատարյալ անարձաագանք իրավիճակից, բայց այսպիսի նախաձեռնության դեպքում, անգամ դա գործնականում հաջողություն չի երաշխավորելու։

Այո, նշանավոր խաչքարերը տեղափոխվել են, և դա արվել է վանդալիզմից փրկելու համար, իսկ որ այդպիսի մտահոգությունը ավելի, քան իրատեսական է եղել, հարկ կլինի առնվազն համալիր ու սպառիչ քննություն իրականացնել Արցախի մյուս սրբավայրերում տեղի ունեցած մեծաքանակ դեպքերի առթիվ, իսկ այդպիսի իրավաչափ պահանջից խուսափելն անչափ դժվար է լինելու։ Դեռ չանդրադառնանք մյուս դետալներին։

Տարիներ առաջ մի այսպիսի կարճատես քայլ էր նախաձեռնել նաև Կիպրոսը զավթած ապօրինի ռեժիմը։ Այդ շրջանում խորհրդարանի նախագահն էր իմ լավ բարեկամ հայազգի Մարիոս Գարոյանը։ Չբացեմ փակագծերը՝ շատ արագ հասկացան իրենց սխալը և արագ հետ քաշվեցին։

Հ.Գ. Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ բարբարոսաբար ոչնչացնում կամ յուրացնում ես, և դեռ զոհին ես մեղադրում պաշտպանվելու թույլ փորձերի համար …»

Նմանատիպ նյութեր

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․ 6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական...

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել «World challenge cup» մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը հերթական խոշոր հաջողությունն է գրանցել միջազգային ասպարեզում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «World Challenge Cup» (Աշխարհի մարտահրավերի գավաթ) հեղինակավոր մրցաշարում հայ մարզիկն...

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի գիշերը և կեսօրից հետո, 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-2-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և...

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին հանդես է եկել հայտարարությամբ, այսպես կոչված, «Ադրբեջանում հիշատակի օրվա» առթիվ, հայտնում է TRT Haber-ը։ Իր սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ Էրդողանը Ադրբեջանն անվանել է «բարեկամ և եղբայրական երկիր» և...

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը. Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմից վեց տարի անց հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը՝ Աստղիկ Գալեյանը, մեկ հարց է տալիս, որը պատասխան չունի՝ «էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը»։ «Մինչև օրս ինչո՞ւ պատասխանատվության ենթարկված որևէ պաշտոնյա չկա, ոչ մեկ պատասխան չի տվել տղաների չլինելու...