Իսկ այս ընթացքում Հայաստանը զուտ պասիվ դիտորդի դերում է. Վարդան Ոսկանյան

30 Հունվարի, 2026

Թուրքական դիվանագիտական և քաղաքական ակտիվությունը Իրան-ԱՄՆ խիստ լարված հակամարտության համատեքստում հաջողությամբ պսակվելու դեպքում էրդողանական վարչախմբին, աներկբայորեն, կբերի նկատելի օգուտներ։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Նախ՝ ներքաղաքական հարցերում ակտիվ պաշտպանելով Իրանի տեսակետները Անկարան պարարտ հող է ստեղծում թուրք-իրանական հետագա մերձեցման և հարաբերությունների նկատելի ջերմացման համար։

Երկրորդը՝ արտաքին քաղաքական համատեքստում զգալիորեն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում և տարածաշրջանում՝ հանդես գալով որպես Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման այս պահին հիմնական դերակատար կամ առնվազն դերակատարներից կարևորագույնը։

Սիրիայում քրդական հարցում գրանցած ակնհայտ հաջողության պայմաններում, որը զուգահեռաբար Իսրայելի փաստացի պարտությունն էր դրուզներով բնակեցված Սիրիայի հարավից դեպի այդ երկրի քրդաբնակ հյուսիս-արևելք, այսպես կոչված, «Դավթի միջանցքի» կյանքի կոչման հարցում, Իրան-ԱՄն հարաբերությունների կարգավորումը թուրքական միջնորդությամբ կդառնա Անկարայի ևս մեկ հաղթանակ Թել-Ավիվի նկատմամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով իսրայելական ռեսուրսների հիմնական մասի կենտրոնացումը հենց իրանական ուղղությամբ և թույլ չտալով դրանց ուղղորդումն իր շահերի դեմ։

Եվ, ի վերջո՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում շոշափելի առավելություններ ստանալ երկու կողմերից էլ տնտեսական հարթությունում։ Սրանք, անշուշտ, հնարավոր օգուտների մի մասն են միայն, սակայն այս ամենը հանգում է մի կարևոր պայմանի՝ Իրան-ԱՄՆ ռազմական առճակատումը թույլ չտալու, ինչն էլ իր ողջ կարողությամբ այժմ փորձում է անել էրդողանական վարչախումբը։

Իսկ այս ընթացքում Հայաստանը զուտ պասիվ դիտորդի դերում է, եթե, իհարկե, ներքին մանրախնդիր գզվռտոցի «երաժշտական» ընդմիջումներում ժամանակ է գտնում դիտարկել և գնահատել գործընթացները»։

Նմանատիպ նյութեր

Դիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ 2 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

Դիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ 2 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասինկյան փողոցում բախվել են 26-ամյա Արայիկ Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 36-ամյա Վիլյամ Մ․-ի վարած «Lada Granta» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է...

Երիտասարդները ծեծի են ենթարկել 4 հոգու և դիմել փախուստի․ կան վիրավորներ

Երիտասարդները ծեծի են ենթարկել 4 հոգու և դիմել փախուստի․ կան վիրավորներ

Օգոստոսի 27-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 18։50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան...

ՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ

ՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ

Այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։ Այս մասին  տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ընդգծելով, որ հայտագրման գործընթացը շարունակվում է։ «ՀՀ-ում գործող շուրջ 1390...

«Ի դեպ»․ Իշխանությունը դեռ չի՞ կողմնորոշվել՝ Ռուսաստանը գործընկեր է, թե ավելին

«Ի դեպ»․ Իշխանությունը դեռ չի՞ կողմնորոշվել՝ Ռուսաստանը գործընկեր է, թե ավելին

Ի դեպ, արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հակասել է Նիկոլ Փաշինյանին։ Միրզոյանը հայտարարել է, թե Ռուսաստանը Հայաստանի համար իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այնինչ, օրեր առաջ Փաշինյանն...

ԱԳՆ-ն այսուհետ նաև միջազգային առևտրի նախարարություն կլինի․ օրենքը ուժի մեջ մտավ

ԱԳՆ-ն այսուհետ նաև միջազգային առևտրի նախարարություն կլինի․ օրենքը ուժի մեջ մտավ

Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Այս մասին հայտնում...