Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»

14 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բոլորից լավ է տեսնում ու հասկանում, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը բոլոր առումներով տապալվել է: Ավելի ստույգ՝ ժողովուրդը ամուր կանգնեց իր Եկեղեցու թիկունքին: Դա են ապացուցում առկա փաստերը, իրողությունները: Նույնիսկ «պրոիշխանական» հարցումների տվյալները փաստում են Հայ առաքելական եկեղեցու մեծ հեղինակությունն ու Եկեղեցու հանդեպ ժողովրդի վստահությունը: Այն բոլորից բարձր է, ավելին՝ գնալով ավելի է բարձրանում:

Այն, որ Փաշինյանի հակաեկեղեցական պատերազմը գոնե այս փուլում տապալվել է, փաստվում է նաև տիրադավ եպիսկոպոսների ընդգծված պասիվությամբ: Նրանց ձայն-ծպտունն անգամ չի լսվում: Ամեն մեկը մի «ապաստան» է գտել. հուսանք՝ գոնե ապաշխարում են:

Սակայն Փաշինյանը, ինչպես ասվում է, Փաշինյան չէր լինի, եթե ընդուներ այս ամենը, մի վատություն, մի՝ իրեն հատուկ բան չաներ: Մասնավորապես, նախօրեին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի նիստ էր նախատեսված: Եվ ահա, Քննչական կոմիտեն, կարելի է ասել՝ կանխամտածված կերպով ու հենց այդ դիտավորությամբ, խորհրդի աշխարհիկ անդամներին հրատապ կարգով հրավիրել էր ՔԿ… հարցաքննության: Ըստ այդմ, խոչընդոտ էին հարուցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստի անցկացմանը: Երեկ ևս Քննչական կոմիտեն փորձել է նպատակային կերպով տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը՝ էլի նույն սխեմայով. այս անգամ արդեն խորհրդի հոգևորական անդամներին կրկին իբր «անհետաձգելի քննչական գործողությունների» անվան տակ հրավիրել են հարցաքննության։

Հոգևոր հայրերը, սակայն, հրաժարվել են գնալ հարցաքննության՝ նշելով, որ ՔԿ-ն պարտավոր է ծանուցագիր ուղարկել։ Ավելի ուշ ծանուցագիրը էլեկտրոնային տարբերակով ուղարկվել է, սակայն Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, այնուամենայնիվ, կայացել է:

Ի դեպ, Փաշինյանի շահերն ու քմահաճույքներն սպասարկող ՔԿ-ն կրկին հարցաքննության է հրավիրում մարդկանց, ովքեր արդեն մեկ անգամ հրաժարվել են ցուցմունք տալ, և ակնհայտորեն կրկին հրաժարվելու էին։ Այնպես որ, բոլոր ողջամիտ մարդկանց համար ակներև է, որ իրականում ՔԿ-ի գործողությունների միակ նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի նիստը խոչընդոտելն է:

Մյուս կողմից՝ անընդհատ նույն հարցն է առաջ գալիս. լավ, իշխանության էժանագին հանձնարարությունները կատարողները մի՞թե կարծում են, թե այս իշխանությունը հավիտենական է, իսկ իրենք էլ երբեք ու երբեք մարդամեջ դուրս չեն գալու: Գալու են, բայց ի՞նչ երեսով: Ի՞նչ են ասելու, որ «հացի փող էին առնո՞ւմ»: Այդ հացը կուլ է գնո՞ւմ…

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 14․ 03․ 26

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ըստ Երուսաղեմի Հրեական համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ իսրայելցիների 90 տոկոսից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի։ Եթե մինչ այս տարբեր քարոզչական տեխնոլոգիաների և լրտեսական ցանցի...

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Բաբաջանյան փողոցում բախվել են «Mazda»-ն և «Kia Forte»-ն․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 37-ամյա Արթուր Մ․-ի վարած «Mazda» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Գուրգեն Հ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, ինչի...

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի

Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Արաղչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունները հանդիպում են անցկացրել Իրան-ԱՄՆ համաձայնագիրը քննարկելու համար, որն...

Չենք ճանաչում մեկին, որի ծաղիկները Եվրոպա են ուղարկել. հայ ծաղկաբույծները՝ ՌԴ-ի սահմանափակումների հետևանքների մասին

Չենք ճանաչում մեկին, որի ծաղիկները Եվրոպա են ուղարկել. հայ ծաղկաբույծները՝ ՌԴ-ի սահմանափակումների հետևանքների մասին

Ռոսսելխոզնադզորի՝ հայկական ծաղկի արտադրանքի ներմուծումը սահմանափակելու որոշումից հետո ծաղիկ արտադրողները բախվել են ներքին շուկայում վաճառքի ծավալների և գների կտրուկ անկման։ Հակառակ այլընտրանքային շուկաներ մատակարարումներ կազմակերպելու և ոլորտին աջակցություն...

Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը

Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը

ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի ԱԺ ընտրությունների ամփոփիչ զեկույցը. «Երիտասարդական ակումբների դաշնության (ԵԱԴ) «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային...