Իշխանությունները գյումրեցիներին տված ոչ մի խոստում չեն կատարել. Արամ Վարդևանյան

30 Մայիսի, 2026

Արամ Վարդևանյանի ելույթը Գյումրիում՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին․ «Սիրելի գյումրեցիներ, սիրելի՛ իմ հայրենակիցներ,

Ուզում եմ թվարկել երեք պատմական դաս, որ Գյումրին տվել է մեզ բոլորիս. ողբերգական, անասելի աղետից չընկրկել, համախմբվել ու վերականգնվել և ապացուցել բոլորին, որ սա մեր երկիրն է, սա մեր հայրենիքն է։ Ձեր թասիբով՝ ցավը տանեմ։

Սիրելի գյումրեցիներ, այս մարդիկ ութ տարի է՝ իշխանություն են, ութ տարի ամեն մի հոգսի ու դժվարության պատասխանատուն ու մեղավորն են, բայց գալիս են ամեն մի հավաքի, խոսում են այնպես, ինչպես նոր են եկել իշխանության։

Ես գիտեմ մի բան հստակ. գյումրեցին, Շիրակի մարզի մեր հայրենակիցները շատ լավ գիտեն, թե որն է ճիշտը և որն է ութ տարի շարունակվող սուտը։ Դրա համար ասում ենք՝ փոփոխությունները գալիս են։ Այո՛։

Ժողովուրդ ջան, ութ տարի առաջ ձեզ խոստացել էին, որ աղետի գոտու հարցը պետք է լուծվի, որ Հայաստանում աղքատության հարցը պետք է լուծվի։ Դրանցից ոչ մեկը չեն արել, ու այդ պայմաններում գալիս են, գյումրեցու առաջ կանգնում են, հերթական, իբր, խոստումն են տալիս։

Մենք ի՞նչ ենք ասում։ Մենք ասում ենք՝ ունենք կոնկրետ ծրագրեր՝ 300 000 աշխատատեղից մինչև հարկային բարեփոխում, մինչև ծայրահեղ աղքատության վերացում։ Եվ այդ ամենը երաշխավորում է մեկ մարդ՝ Սամվել Կարապետյանը։

Դրա համար, նաև գտնվելով Գյումրիում, մենք պետք է ասենք՝ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն»։

Նմանատիպ նյութեր

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...

Պատմության մեջ առաջին անգամ է․ Փաշինյանը գտավ ԵԱՏՄ-ից հեռացվելու դրական կողմը

  «Իրավաբանական վերլուծությունը ակնհայտ է, և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին դուրս հանելու կազմակերպությունից: Իմիջիայլոց, նման հնարավորություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:...

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...