Իշխանությունը կրակն է ընկել հայտարարագրի ձեռքը

6 Հոկտեմբերի, 2025

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն էապես կպարզեցվի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Եթե քաղաքացին կարծում է, որ ՊԵԿ-ի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի՝ որևէ այլ եկամուտ չունի, փաստացի ավելացնելու բան էլ չունի, կարող է մուտք չգործել  համակարգ: Վերջնաժամկետից՝ նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը համակարգ մուտք չի գործել և հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված և հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը ՊԵԿ-ին հասանելի է եղել: Այս դեպքում հայտարարագիրը չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի:

Իհարկե, սա չի վերաբերում այն դեպքերին, երբ մարդը գիտի, որ ունի եկամուտներ, որը ՊԵԿ-ին հասանելի չէին, և ինքը պետք է դա հայտարարագրեր: Եթե ապագայում պարզվի, որ եղել են նման եկամուտներ, և քաղաքացին չի լրացրել դրանք, ապա դրա համար արդեն, անկախ այդ համակարգից, որոշակի պատասխանատվություն կա, որը պահպանվելու է»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ համապատասխան նախագիծ կներկայացվի քննարկման:

 

Նմանատիպ նյութեր

Ժողովուրդն արդեն իսկ մերժել է Սահմանադրության փոփոխության օրակարգը․ Արամ Վարդևանյան

  «Երբ 2026 թվականին տեղի էին ունենում Ազգային ժողովի նախագահության, այդ թվում հենց Ռուբինյանի ընտրությունները, կհիշեք՝ մի պարզ հանգամանք էր քննարկվում, և դա նաև, ի դեպ, գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում...

Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է

Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման ընթացքում, որը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, դժվար թե քննարկվեն Եվրամիության հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի...

Մի շարք միջազգային կազմակերպություններ արձանագրել են Հայաստանի հետընթացը․ Լիլիթ Գալստյան

  «Պարոն Ռուբինյան, ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցը հորդորում է Հայաստանի իշխանություններին դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումը, ընտրություններին առնչվող դատավարություններում ապահովել պատշաճ...

Դատախազությունն ու դատարանը քամահրական վերաբերմունք են դրսևորում ԱԺ նկատմամբ․ Մանուկյան 

«Քիչ առաջ, սիրելի՛ հայրենակիցներ, ՔՊ-ն դեմ քվեարկեց օրակարգում Հայաստանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծն ընդգրկելուն։ Ամենատիպիկ օրինակը հենց այս Ազգային ժողովն է, որը ցույց է տալիս, թե ինչ վիճակում...

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցը։ Դատարան ուղարկված գործից «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Մուսաևը Ադրբեջանում ծառայության է անցել 2026 թվականի հունվարի...