Իշխանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառում է օրենքով չնախատեսված պատիժ. ՔԻՀԿ

4 Հունիսի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Գևորգ Պապոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սպառնացել են քաղաքացիներին ներգրավել վարժական հավաքների, ենթադրելով, թե նրանք Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանում են Հայաստան՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար։

Այսօր՝ հունիսի 4-ին «Ռադիո Ավրորայի» տարածած տեսանյութում երևում են անցագրային կետերում քաղաքացիների անձնագրերը ստուգող ռազմական ոստիկանականներ։ Ըստ լրատվականի՝ Հռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մինչև 55 տարեկանը չլրացած, հայկական անձնագիր ունեցող տղամարդկանց ծանուցագրեր է հանձնում՝ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու համար

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը չի կարող ստուգել՝ արդյո՞ք արտերկրից (ներառյալ՝ ՌԴ-ից) ընտրակաշառք ստանալու մասին հայտարարությունները ճիշտ են, թե ոչ։ Նման հանցանքների բացահայտման համար առկա են իրավապահ, դատական մարմիններ և քրեական օրենքով նախատեսված ընթացակարգեր։ Այս հարցի քննարկումը երկրորդային է։ Վարժական հավաքները պարտադիր զինծառայության տեսակ են և դրա ընթացքում պահեստազորայինները ներգրավվում են մարտական հերթապահության։ Դրանք որպես ենթադրյալ կաշառքի դեմ պայքարի միջոց գործադրելով` քաղաքական իշխանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառում է օրենքով չնախատեսված պատիժ։

Վարժական հավաքների վերաբերյալ օրենսդրությունը չի նախատեսում ռոտացիոն կամ վիճակահանության հիման վրա պահեստազորայիններ ներգրավելու պահանջ։ Օրենքի այս թերության պատճառով մի պահեստազորայինը կարող է բազմաթիվ անգամ ներգրավվել վարժական հավաքի, մինչդեռ մեկ այլ պահեստազորայինը՝ երբեք։ Այս մոտեցումը հայեցողական է և կամայական։

Մարտական հերթապահության ներգրավումը հավասարազոր է զինվորական ծառայության, դրանից բխող բոլոր սահմանափակումներով և ռիսկերով։ Քաղաքական ընդդիմախոսներին պատժելու, քաղաքական մրցակիցների աջակիցների քվեարկությունը սահմանափակելու համար քաղաքացիներին մարտական հերթապահությանը ներգրավելու առկա գործելաոճը և օրենքի թերի կարգավորումներն անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ։

Հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով.

Նմանատիպ նյութեր

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Արծվաշենի շուրջ տարածքների փոխանակման մասին քննարկումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքների և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի ֆոնին հարցեր են առաջանում՝ ի՞նչ զիջումների է կգնա Հայաստանը, և արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է փոխադարձ քայլերի։...

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Մեր իրականության մեջ մի «պարադոքս» կա. կայսրության դեմ (կարդա՝ Ռուսաստան, ԽՍՀՄ) և անպայման ինքնիշխանությունից անընդմեջ խոսողների համար սրբության սրբոց են նույն այդ կայսրության, ցանկալի է հատկապես դրա ԶՈւ ԳՇ-ի, գծած քարտեզները։ Այս մասին գրել իրանագետ Վարդան Ոսկանյանը։...

Դատական համակարգը յուրացված է, որոշումները կայացվում են երկրի ղեկավարի կողմից. Դանիելյան

Ավելի քան պարզ է, որ Հայաստանի Հանրապետությունում որոշումները չեն կայացվում այն վայրերում, որտեղ պետք է կայացվեն։ Դրանք կայացվում են այլ տեղից։ Դրա մասին բազմաթիվ փաստեր կան: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ...

Այսպիսի դեմքով ժողովրդավարություն․․․ «Կարճ ասած»

Մարդամեկն այսօր մինչ այս պահը 8 հատ գրառում է արել, որոնցից 5-ով փորձել է ժողովրդավար երևալ, 1-ով՝ մարդասեր․ իբր, որպես ժողովրդավարության աապացույց էլ ներկայացնումէ  աշխաատանքից ազատման դիմում։ Խոսում է ընտրական իրավունքի,...

Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում

Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում

ՔՊ-ական նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական, գրում է «Հրապարակ»-ը։ Ի՞նչ պարտականություններ է ունենալու, ի՞նչ շրջանակներում է խորհրդատվություն իրականացնելու թատերական...