Իշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի․ Աննա Գրիգորյանը՝ ԵՄ դեսպաններին

9 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիասյին Իռլանդիայի, ԱՄՆ-ի, ԵՄ ներկայացուցչության, Նիդերլանդների Թագավորության, Իսպանիայի Թագավորության, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության դեսպանությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ժողովրդավարական ինստիտուտների խորացող ճգնաժամը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները, իշխանության անսահմանափակ կենտրոնացումը մեկ անձի շուրջ, որը հանգեցրել է ավտորիտար կառավարման համակարգի ձևավորմանը։

Միջազգային գործընկերներին ներկայացվել են Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները, այդ թվում վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդման գործընթացը։

Ընդգծվել է, որ իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքի՝ նպատակ ունենալով չեզոքացնել ընդդիմադիր առաջնորդներին՝ Ադրբեջանի պահանջով իրականացվող առաջիկա զիջումներին ընդառաջ:

Նմանատիպ նյութեր

Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք․ Տիգրան Ջրբաշյան

Կրթության ոլորտում արտակարգ ռեժիմ է պետք․ Տիգրան Ջրբաշյան

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «PISA 2025-ի արդյունքներից հետո, կարծում եմ, պետք է ընդունենք մի պարզ բան․ խնդրի մասշտաբն այլևս չի համապատասխանում մեր արձագանքի արագությանը։ Երբ 15-ամյա երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային...

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 6 (վեց) հարց` 1․ «ՖՄ-105․5» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում...

«Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած»

Պարզվում է՝ հայկական գյուղմթերքի Ռուսաստանում արգելքը եթե մեր գյուղատնտեսության համար մահացու է, գյուղատնտեսների, արտադրողների, արտահանողների համար՝ աղքատացման պատճառ, իշխանության համար խիստ եկամտաբեր է։...

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված փակ փողոցներ կլինեն

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված փակ փողոցներ կլինեն

Ազնավուրի անվան հրապարակում և Աբովյան փողոցում անցկացվելու է «Երևանի երաժշտական գիշեր» խորագրով համերգ և տոնավաճառ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ տեղեկացնելով, որ նշված միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին ժամը 04:00-22:30-ը փակ է լինելու...

Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը

Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը

Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։ Հիշեցնենք, որ, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ...