Իշխանությունը հերթական անգամ փորձում է հանրային սիմպատիաներ վաստակել բանակի հաշվին. ռազմական փորձագետ

22 Հոկտեմբերի, 2025

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում ժամկետային զինվորական ծառայությունը 2 տարուց 1.5 տարի դարձնելու նախաձեռնությունը, որ ներկայումս փորձ է կատարվում ներկայացնել որպես կարևոր բարեփոխում, իր բովանդակությամբ ունի միայն քաղաքական խորություն։ Այն է՝ ամեն գնով հաղթել առաջիկա ընտրություններում և զուգահեռ իրականացնել Բաքվից հնչող պահանջները:

Այլ տարբերակ չեմ տեսնում, քանի որ այսպիսի ճակատագրական որոշում կայացվում է առանց որևէ հիմնավորման կամ հաշվարկի։ Ո՛չ հանրությանը, ո՛չ մասնագիտական հանրույթին չեն ներկայացվել ոչ վիճակագրական տվյալներ, ոչ ռազմավարական գնահատականներ, որոնք ցույց կտան, որ այս կրճատումը չի վնասելու զինված ուժերի կարողություններին:
Ակնհայտ է, որ նախաձեռնության հիմքում դրված է ոչ թե պետության պաշտպանունակությունը բարձրացնելու, այլ ընտրություններից առաջ հասարակության որոշակի շերտին ականջահաճո բաներ ասելու նպատակ։ Իշխանությունը հերթական անգամ փորձում է հանրային սիմպատիաներ վաստակել բանակի հաշվին, զուգահեռ Բաքվին ցույց տալիս, որ մի անհանգստացեք, ասե՛լ եք, կանե՛նք:

Մտահոգիչ է նաև, որ մինչ այս պահը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբից որևէ արձագանք չի հնչել։ Անհասկանալի է՝ գլխավոր շտաբը կողմ է այս որոշմանը, թե դեմ։ Իսկ եթե կողմ է՝ ուրեմն հանրությանը պարտավոր է բացատրել, թե ինչ հաշվարկներով և ինչ պաշտպանական մեխանիզմներով է հնարավոր պահել բանակի մարտունակությունը ժամկետային ծառայության կրճատման պայմաններում։
Հիշեցնեմ, որ դեռևս 2024 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի եթերում հայտարարում էր, թե համապարփակ պաշտպանության կոնցեպտը արդեն ընդունվել է ԱԱԽ համապատասխան նիստում, և ինքն անձամբ կողմ է դրա ներդրմանը, և ըստ իշխանության տրամաբանությն, հենց այդ կոնցեպտի ներդրումից հետո հնարավոր կլիներ մտածել ժամկետային ծառայության կրճատման մասին։ Սակայն անցել է մեկ տարուց ավելի, և ոչ մի գործնական քայլ չի արվել այդ ուղղությամբ։ Փոխարենը՝ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ հիշել է իր «խոստումը» և որոշել այն կյանքի կոչել:

Հայաստանի ղեկավարությունը փաստացի պատրաստ է անտեսել նույնիսկ պաշտպանական համակարգի կենսական շահերը, եթե դրանով հնարավոր է վաստակել մի քանի հարյուր կամ հազար ձայն ավել։
Բանակը չի՛ կարող դառնալ քաղաքական պոպուլիզմի գործիք, ինչպես նաև Հայաստանի անվտանգային համակարգի վերաբերյալ որոշումները չի՛ կարող պարտադրվել այլ երկրի կողմից, ինչքան էլ այդ երկրի ղեկավարը «կիրթ»և «կառուցողակն» լինի»:

 

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...