Իշխանությունը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է․ Արծվիկ Մինասյան 

4 Հունիսի, 2026

Այն, ինչ այսօր Հայաստանի գործող իշխանությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի» և նրա պարագլուխ Նիկոլ Փաշինյանի, իրականացնում է, ոչ միայն մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարում է, այլև հանրային բարոյականության բացահայտ ոչնչացում։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Այս պահին էլ, ինչպես գիտեք, առավոտվանից տարածված տեղեկատվության համաձայն,  քաղաքական իշխանությունը իր հլու-հնազանդ իրավապահ համակարգն օգտագործելով՝ ընդդիմադիր գրեթե բոլոր շտաբներում և տարբեր վայրերում իրականացնում է այսպես կոչված օպերացիաներ։

Այդ օպերացիաներն ակնհայտորեն որևէ լուրջ հետևանք չեն ունենում, որովհետև թե՛ իրենց հրապարակումները, թե՛ այսպես կոչված բացահայտումները խոսում են այն մասին, որ իշխանությունը հասկանում է՝ հողը ոտքերի տակից գնում է, և փորձում է դրանով կեղծ պատկեր ստեղծել հանրության մոտ, ինչպես նաև հիմնավորումներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին, թե իբր Հայաստանում ընդդիմությունն իրականացնում է ընտրախախտումներ և այլն։ Մինչդեռ ամենախոշոր ընտրախախտողն իրենք են։ Նախընտրական այն մթնոլորտը, որտեղ Նիկոլ Փաշինյանը ատելություն ու թշնամանք է տարածում՝ անցնելով հանրային բարոյականության բոլոր սահմանները, շարունակվում է նաև այսօր։ Նա շարունակում է իր վարքագծով իջեցնել բոլոր նշաձողերը և քարոզարշավին հաղորդել այնպիսի բնույթ, կարծես թե ունի հանրային լայն աջակցություն», — նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...