Ինչպես լինել ՔՊ-ի «սրտի փաստաբանը» ու «քնքշությամբ» մնալ ազատության մեջ․ «Ժողովուրդ»

25 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանության «սրտի փաստաբանները» դատավորին վիրավորում են, մնում՝ փաստացի անպատիժ, եւ նրանց չեն կալանավորում կամ գետնին չեն տապալում՝ 3-րդ իշխանությանը վիրավորելու համար:

Խոսենք փաստերով․

Այն, որ մարդկանց իրավունքները պաշտպանելը Հայաստանում դարձել է վտանգավոր, ակնհայտ է դառնում վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ ցուցաբերած դեպքերով:
Հոկտեմբերի 16-ին իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկեցին Շենգավիթի դատարանից. պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն էր՝ Մկրտիչ սրբազանի լուսանկարով։
Քննչական կոմիտեն հայտնեց, որ Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Մինչդեռ նա կոնկրետ որեւէ անձի չէր էլ վիրավորել: Հոկտեմբերի 17-ին Կոչուբաեւը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 20-ին էլ ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջեւ։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձեւով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին եւս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։

Հիմա հարց. ինչո՞ւ իրավապահները նույն ջանասիրությամբ, օրինակ, գետնին չտապալեցին կամ կալանքի չտարան փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին, որը ՔՊ-ի՝ ԲԴԽ գիտնական թեկնածուն էր, սակայն այդպես էլ չընտրվեց:
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Սիրունյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին վիրավորելու համար, սակայն նախաքննական մարմինը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել բացակայելու արգելքը:
Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան՝ պաշտոնապես հայտնեցին. «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ, դատավորին վիրավորելով)»:

Ըստ նախաքննական մարմնի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական վարույթով անգամ նախաքննության ավարտ է հայտարարվել:
Ընտրովի արդարադատության ակնհայտ դրսեւորում է սա: Ինչպես լինել ՔՊ-ի «սրտի փաստաբանը» ու «քնքշությամբ» մնալ ազատության մեջ՝ դատավորին վիրավորելու համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության...

Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ»

Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տարաբնույթ խոսակցություններին, թե Հայկ Սարգսյանն իր հարցերը լուծել է, եւ նրան չեն հեռացնի «Քաղպայմանագրից», մեր աղբյուրները պնդում են, որ Հայկի՝ կուսակցությունում մնալն օրերի հարց է, եւ հարցը վարչությունը չի քննարկում մեկ պատճառով,...

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել համայնքների ղեկավարների հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։...

ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ»

ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 24-ին Սիսիանում հերթական զինծառայողն է մահացել: Նախնական տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների միջեւ, ապա նռնակ է պայթել։ Մահացածը պայմանագրային զինծառայող էր՝ 2022 թվականից։ Թերթի տեղեկություններով`...

ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Սակայն այս ընտրական օրը համայնք առ համայնք...