Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու. «Ժողովուրդ»

6 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «500 հազար դրամից մինչև 1,5 մլն դրամ են վճարել այն անձինք, ովքեր ցանկանում են դառնալ պատգամավոր, կամ կամ մտնել ՔՊ-ի շարքեր՝ ապա նոր միայն դառնալ պատգամավոր։

ArmLur.am-ը համացանցում արված հրապարակումների մոնիթորինգի արդյունքում առանձնացրել է ՔՊ-ի ցուցակում հայտնվելու համար առաջադրված երիտասարդ և նորաթուխ ՔՊ-ականների ցանկը։

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է, ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվել է 2021 թվականի խորհրդարանական և 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված, սակայն չընտրված Դիանա Սամվելի Ակունցը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում առաջադրվել է նաև Օվսաննա Խաչատրյանը, ով նախկինում եղել է Երևանի ավագանու նախընտրական ցուցակում։

Թեկնածությունն առաջադրել է նաևԱրտաշատի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը։
Առաջադրվողների ցանկում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը։

ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր ծառայող Վահե Մելքումյանը ևս առաջադրվել է։
Առաջադրվել է նաև ժամային գրաֆիկով Նիկոլ Փաշինյանի գովքն անող Սիրարփի Եգանյանը։

Համամասնական ցուցակում առաջադրվել է Նելլի Բավեյանը, ով մասնակցում էր նաև ՔՊ վարչության ընտրություններին, սակայն հավաքելով 144 ձայն՝ այդպես էլ չընդգրկվեց վարչության կազմում։ Բավեյանը նաև Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ է։

Առաջադրվել է Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Քրիստինե Վարդանյանը։

Համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվել է ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հասարակական հիմքունքներով օգնական, ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ, իսկ այժմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Բագրատ Վարդանյանը։

Առաջադրվել է նաև Միասնական սոցիալական ծառայության պետի օգնական Անժելա Մաթոսյանը։

Փարաքար համայնքի չընտրված և ՔՊ-ի ընտրությունները տապալած Լյուդվիգ Գյուլնազարյանը ևս առաջադրվել է:

Առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը։

ՔՊԿ Նաիրիի տարածքային կառույցի անդամ Քրիստինե Մանուկյանը նույնպես առաջադրվել է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Չարենցավան ՏԿ-ի խորհրդի անդամ, Չարենցավանի ավագանու անդամ, խմբակցության քարտուղար Բաբայան Նարեկը ևս առաջադրվել է համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։

Առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոն ՏԿ խորհրդի վերահսկող Էլլադա Մանուկյանը։

Հարկ է նշել՝ մեր ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք, որ Ազգային ժողովի և այլ կառույցներում ՔՊ-ի մասնագետներն ու փորձագետները, որոնք երբեք աչքի չեն ընկել որեւէ նշանակալի գործունեությամբ, նույնպես առաջադրվել են ցուցակում ընդգրկվելու նպատակով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կուսակցության նախընտրական ցուցակը ձեւավորելու գործընթացի մեկնարկի մասին։ ՔՊ ցուցակում հայտնվելու համար մասնակցության վճարը սահմանվել էր՝ կուսակցության անդամների համար 500 հազար դրամ, իսկ ոչ անդամների համար՝ 1,5 միլիոն դրամ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝ 06 12․ 25 թ։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...