Իշխանության եկաք համազգային էյֆորեայի մթնոլորտում, իսկ այսօր ատելություն եք ցանում․ Լիլիթ Գալստյան

16 Ապրիլի, 2026

Հայաստանը վաղուց ձեր ձեռքում կենտրոնացած  ավտորիտար ռեժիմ է, որովհետև ներշնչված  «Պետությունը ես եմ» համոզումով, մի կողմ եք դրել օրենքի ուժ ունեցող կառավարության ծրագիրը, դրժել եք բոլոր  խոստումներն  ու հիմա թուրք-ադրբեջանական  օրակարգն եք դարձրել  ուղենիշ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Անցնող տարիների  ձեր  դիվանագիտական ձախողումները,  անձնական վախերն ու պատկերացումները Հայաստանի պարտությունը դարձրել են անշրջելի, խորացրել երկրի անկումը։

Իշխանության եկաք համազգային էյֆորեայի մթնոլորտում, իսկ այսօր ատելություն ու վրեժ եք ցանում․ —  քաղաքական բանտարկյալներ, հալածվող եկեղեցի, միջազգային նվաստացում, հուսալքված հասարակություն, լրագրողների  ահաբեկում։

Նաև անսահման պոպուլիզմ և սուտ, որտեղ անգերազանցելի եք։

Վերջերս էլ հայտարարեցիք, թե աղետաբեր պատերազմ կլինի, եթե սահմանադրական մեծամասնություն չունենաք։ Ալիևը ձեզ է շանտաժի ենթարկում, դուք՝ հայ ժողովրդին։

Իրականում  խոստովանում եք, որ ոչ մի խաղաղություն էլ չեք բերել, տապալել եք  երկրի ռազմավարական և դիվանագիտական կարողությունները։ Որդեգրել եք  շարունակական զիջումների՝ այսինքն քաղաքական և քաղաքակրթական ինքնասպանության  ճանապարհը։ Այսպիսով հնարավոր պատերազմի պարագայում արդարացնում եք նաև հերթական ագրեսիան»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...