Իշխանավորները խայտառակ են եղել իրենց նախկին դրածոյի վարքագծից, կառավարումից․ Մանուկ Սուքիասյան  

14 Նոյեմբերի, 2025

Արձանագրեցինք ուրախությամբ, որ որքան փորձում է սպառնալիքների ու ճնշումների մթնոլորտ բանեցնել իշխանությունը, այնքան վաղարշապատցին ավելի սկզբունքային է դառնում: Այս մասին Վաղարշապատում «Մայր Հայաստան»-ի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Իշխանավորները խայտառակ են եղել իրենց նախկին դրածոյի վարքագծից, կառավարումից: Հիմա էլ նախկինին իբրև թե մեկուսացրել են, որ հիմա էլ ասենք Արգիշտի Մեխակյանի մերձավորները գան դառնան գազալցակայանի տեր, շինարարություններ անեն: Դա է եղել ՔՊ-ի ներկայացուցչի արածը այս անցնող յոթ-ութ տարվա ընթացքում: Իսկ Մեխակյանը, մենք բազմիցս տվել ենք գնահատական, ով սեփական հոր անունը մսխել է, ուրացել է և այստեղ փորձում է իբրև սպիտակ ձեռնոցներով հանդես գալ, տիկնայք և պարոնայք, ի դեմս Արգիշտի Մեխակյանի դուք գործ ունեք միջին վիճակագրական շարքային պատեհապաշտի հետ»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

Նմանատիպ նյութեր

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...

«Կարող է՝ ընդհանրապես չշփվեն»․ Միրզոյանը՝ TRIPP-ից օգտվող Ադրբեջանի քաղաքացիների մասին 

«Մենք ամրագրում ենք իրավունքը, որ ֆրոնտ օֆիսի գործառույթների իրականացմանը կարող է ներգրավվել մասնավոր ընկերություն՝ մասնավոր օպերատոր։ Սա դեռ փաստ չէ, հետագա ընթացքը ցույց կտա՝ դա կլինի՞ մասնավոր ընկերություն, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է...