Իշխան Սաղաթելյանը այցելել է Իրանի դեսպանատուն և գրառում արել սգո մատյանում

4 Մարտի, 2026

 

«Մեր հարևան և բարեկամ երկիր Իրանում լայնածավալ մասշտաբի, և տարածաշրջանում այս պատերազմական իրավիճակը վտանգավոր է նաև Հայաստանի Հանրապետության համար՝ և՛ անվտանգային, և՛ տնտեսական, և՛ մնացած առումներով։ Այսօր մեր ցավակցություններն ենք հայտնել և հույս հայտնել՝ որ որքան հնարավոր էս շուտ իրավիճակը կկայունա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայաուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որը Հայաստանում Իրանի դեսպանատուն էր եկել՝ ցավակցություն հայտնելու Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի և ԱՄՆ-Իսրայելական հարձակման մյուս զոհերի մահվան կապակցությամբ։

«Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականությամբ և ինքնիշխանության պահպանմամբ շահագրգիռ երկիր է և բազմաթիվ անգամ այդ մասին, նույնիսկ այս ծանր օրերին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով հստակ դիրքորոշումը հայտնել է: Այս տեսանկյունից մեր հարևան երկրի անվտանգությունը, կայունությունը մեզ համար ևս շատ կարևոր է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է Իրանում տեղի ուենցողի ֆոնին ՀՀ իշխանության պահվածքին, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Հայաստանի իշխանությունները, ինչպես միշտ, իրենց տեղում չեն և իրավիճակին ադեկվատ չեն: Մի շատ պարզ օրինակ ասեմ․ երեկ Հայաստանի այսպես կոչված վարչապետը Թբիլիսիում թմբուկ էր խփում․ այսինքն նույնիսկ այն կենցաղային մակարդակում, երբ հարևանիդ հետ դժբախտություն է պատահում, ողբերգություն է լինում, զոհեր են լինում, դու տանը բարձր երաժշտություն չես միացնում, չէ՞, աղմուկ չես անում․ այսինքն ի՞նչ ասեմ, ոչ մի իրավիճակում ադեկվատ չէ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մանկապարտեզում օձեր են հայտնվել. երեխաներին տարհանել են

Մանկապարտեզում օձեր են հայտնվել. երեխաներին տարհանել են

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն ու երեխաները...

Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ գնաճի․ Արթուր Խաչատրյան

  Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբիոնից փաստացի սպառնալիքներ հնչեցրեց ՀՅԴ-ի հասցեին՝ նշելով․ «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»։ Իր հերթին Քրիստինե Վարդանյանը սա որակեց...

Գազի թանկացման ռիսկը մեծ է. ամեն ինչ թողնված է՝ «ինչ կլինի՝ կլինի» սկզբունքի վրա. Գառնիկ Դանիելյան

Գազի թանկացման ռիսկը մեծ է. ամեն ինչ թողնված է՝ «ինչ կլինի՝ կլինի» սկզբունքի վրա. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ-ում բենզինի գինը օր օրի սրընթաց աճում է․ բենզալցակայաններում մեկ լիտրի արժեքն արդեն հասնում է 580-600 դրամի։ Բայց սա դեռ ամենը չէ․ առաջիկայում սպասվում է նաև գազի գնի թանկացման ռիսկ։ Բազմիցս ահազանգել...

Փաշինյանը ինչպես քանդել և ոչնչացրել է Հայաստանի անվտանգությունը, նույնն անելու է տնտեսության հետ․ Սաղաթելյան 

«Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի մանևրելու ժամանակահատվածն ավարտվել է։ Նախորդ տարիներին ի՞նչ է արել. գնացել է Վաշինգտոն՝ մի բան է ասել, Բրյուսել՝ մեկ այլ բան, Մոսկվա՝ լրիվ ուրիշ բան, Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեկ այլ պայմանավորվածություն է...

591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. «Հետք»

591 մլն դրամ՝ արդարացվածների կրած վնասի դիմաց․ պետության համար թանկ բեռ են քրեական հետապնդումները. «Հետք»

Երկու դրվագով մեղադրանք, մոտ վեց տարի տևած քրեական հետապնդում, տարիներ շարունակ տեղաշարժի սահմանափակում և վերջնական արդարացում․ այս գործընթացի համար պետությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին պետք է վճարի 6 մլն դրամ՝ որպես հոգեկան տառապանքի հետևանքով առաջացած վնասի...