Իրենք վստահ են, հաշվարկներն արել են, որ վերընտրվելու քվեն չունեն․ Սևակ Հակոբյան

22 Օգոստոսի, 2025

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Թե բա՝ ՔՊ ժողովում որոշեցինք արտահերթ ընտրություններ չանել, գնալ հերթականին: Սա երկու բանի մասին է խոսում, մեկը մեկից կարևոր.

Նախ՝ իրենք վստահ են, հաշվարկներն արել են, որ վերընտրվելու քվեն չունեն, համենայն դեպս՝ հիմա: Վաշինգտոնում ստորագրած թուղթը, որքան էլ գովեցին ու ներկայացրին խաղաղության պայմանագիր,  չկարողացան ժողովրդին համոզել, որ դա է: ՔՊ-ից բացի, այլ ցնծացողներ չկան: Ժողովուրդը չի կարծում, թե դա կաշխատի:

Այնպես որ, պլաններն առաջին փուլում ձախողվեցին: Հաջորդ փուլն էլ, ամենայն հավանակաբությամբ, չի աշխատելու, որովհետև ում հետ որ խաղաղության են իբր գնում, օկուպացված Արցախում երեկ հայտարարեց իր սպառազինությունը, ռազմական ծախսերն ավելացնելու մասին, քանի որ ասոիմ է՝  ցանկացած պահի կարող է պատերազմ լինել էս խառը աշխարհում: Նա մեկ հայտարարությամբ ջարդեց բոլոր ՔՊ-ականների «արդեն խաղաղություն է եկել» թեզը:

Երկրորդ. արտահերթի չգնալու Նիկոլի որոշումը խոսում է այն մասին, որ նա վստահ չէ իր քպ-ական խմբակի վրա, որոնք պետք է երկու անգամ այլ վարչապետի թեկնածու չընտրեն: Սահմանադրությամբ, պետք է հրաժարական տա, երկու անգամ չընտրվի այլ վարչապետ, ԱԺ-ն լուծարվի: Ինքը վստահություն չունի, որ իր թիմը չի գնա ու մեկ այլին ընտրի:

Հետևաբար, երկու մասով էլ հաշվարկել է ու հասկացել, որ  շանսերը փոքր են, ռիսկը՝ մեծ: Շատ արագ որոշել է փակել արտահերթի թեման, գնալ հերթականի:

Հերթական էլ մոտավորապես՝ էսպես. հլը ժամանակ կա, օրը կգա, արևը կհելնի, բախտն էլ գուցե հետը: Տեսնեն՝ ոնց կստացվի: Կարող է հնարավորություն տրվի մի հատ էլ ինչ-որ բան ստորագրել,  ասենք՝ Ալիևի ու Մակրոնի հետ,  մի հատ էլ դա թափահարեն, թե՝ խաղաղություն է. որովհետև էս մեկը հաստատ չստացվեց ներկայացնել իբրև խաղաղություն»:

Նմանատիպ նյութեր

«Play City»-ի և «Sodi world series»-ի համագործակցությունը` վտանգի տակ

  «Play City» կոմպլեքսի գործունեության մոտ երկու ամիս շարունակվող դադարեցումը լուրջ խնդիրներ է առաջացրել և՛ աշխատակիցների և՛ այնտեղ գործող կարտինգի դպրոցի համար։ Կարտինգի դպրոցը զրկված է մարզումների հնարավորությունից, մարզիկները չեն...

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 7-ի N1098 -Ն որոշմամբ ժամանակավոր /6 ամիս/ արգելք է սահմանվել...

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել: Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա...

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանցին մտել է գյուղ, կրակել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: «Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե...

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։  Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել...