Իրանում նշում են ԱՄՆ դեսպանատան գրավման՝ «Լրտեսական որջի գրավման օր»-ը

4 Նոյեմբերի, 2025

1979 թվականի նոյեմբերի 4-ին Այաթոլլահ Խոմեյնիին աջակցող ուսանողների մի խումբ ներխուժել էր դեսպանատան շենք և պատանդ վերցրել 66 ամերիկացի դիվանագետի։ Զինված գործողության միջոցով նրանց ազատելու փորձը ձախողվեց։ 66 պատանդներից 52-ը ազատ արձակվեցին ընդամենը 444 օր անց՝ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը՝ 1981 թվականի հունվարի 20-ին, բանակցություններից հետո։

Այս իրադարձությունները, որոնք հայտնի են որպես «Իրանի պատանդների ճգնաժամ», տեղի են ունեցել Իսլամական հեղափոխության ֆոնին և դարձել են Իրանում ամերիկյան ազդեցությանը դիմադրության խորհրդանիշ։

Իսլամական Հանրապետությունում այս օրն ամեն տարի նշվում է որպես «Լրտեսական որջի գրավման օր» կամ «Երկրորդ հեղափոխություն»՝ հանրահավաքներով, հակաամերիկյան կարգախոսներով և ցուցահանդեսներով, որոնք խորհրդանշում են «Հաղթանակը մեծ Սատանայի՝ Ամերիկայի նկատմամբ»։

Նմանատիպ նյութեր

Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն...

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...